Գլխավոր էջ | Ադրբեջան | «Ցանկանում են եղբորս հաշմանդամ դարձնել». Բաքվում բանտարկված Ուելդանով-Գալուստյանի քույրը՝ եղբոր վիճակի մասին

«Ցանկանում են եղբորս հաշմանդամ դարձնել». Բաքվում բանտարկված Ուելդանով-Գալուստյանի քույրը՝ եղբոր վիճակի մասին

By
«Ցանկանում են եղբորս հաշմանդամ դարձնել». Բաքվում բանտարկված Ուելդանով-Գալուստյանի քույրը՝ եղբոր վիճակի մասին

Բաքվում բանտարկված, ազգությամբ հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանի քույրը մի քանի օր առաջ է խոսել եղբոր հետ: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ զրույցից հետո եղբոր վիճակով շատ անհանգստացել է:

«Եղբայրս ինձ հայտնեց իր վատ ինքնազգացողության և անկյունային հոդերի ուժեղ ցավի մասին: Դրա հետևանքով նա գիշերները չի քնում: Անցած երկուշաբթի օրը՝ հուլիսի 3-ին նա դիմել է բժշկական օգնություն ստանալու համար, բայց մինչ այս պահը նրան օգնություն չի ցուցաբերվել: Ի՞նչ անմարդկային վերաբերմունք է: Ինչի՞ են հասնում նրան տանջողները: Նրանք չեն բավարարվում եղբորս հոգեկան վիճակը վնասելով, ցանկանում են նաև նրան հաշմանդամ դարձնել»,- ասաց նա:

Մարիաննա Միրզոյանը պատմեց, որ եղբորը Բաքվի բանտում բուժօգնություն չցուցաբերելու մասին հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատանը եղբոր հետ անմիջապես խոսելուց հետո՝ գրավոր նամակով:

«Կարմիր խաչի աշխատակցին ևս խնդրել եմ, որ Մարատին որակավորված բժշկական օգնություն ցուցաբերվի»,- ասաց նա՝ հավելելով, որ նրանցից պատասխան դեռևս չի ստացել:

Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ են պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում էին ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում էին, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:

Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել էր ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում էր հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, նա Բաքվում երբեք չի հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ:

2016թ. ապրիլի 28-ին Բաքվում ավարտվել է Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով քննությունը: Փակ դատավարությունն անցկացվել էր դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ: Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0