Գլխավոր էջ | Ադրբեջան | Ռուս-ադրբեջանական հարաբերություններին մեծ վնաս է հասցվել. ադրբեջանցի պատգամավորներ

Ռուս-ադրբեջանական հարաբերություններին մեծ վնաս է հասցվել. ադրբեջանցի պատգամավորներ

By
Ռուս-ադրբեջանական հարաբերություններին մեծ վնաս է հասցվել. ադրբեջանցի պատգամավորներ

Ադրբեջանցի խորհրդարանականներն իրենց անհանգստությունն են հայտնել Ռուսաստանի գերագույն դատարանի վճռի կապակցությամբ, ըստ որի դադարեցվելու է «Համառուսական ադրբեջանական կոնգրեսի» գործունեությունը:

«Միջազգային կազմակերպություններում մենք միշտ հանդես ենք եկել Ռուսաստանի շահերի պաշտպանությամբ, որը լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պետք է անկողմնակալ լիներ «Համառուսական ադրբեջանական կոնգրեսի» գործունեության հարցում»,-ասել է խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովը:

Ադրբեջանցի պատգամավորների կարծիքով՝ այս քայլը կարող է լուրջ վնաս հասցնել ռուս-ադրբեջանական հարաբերություններին:

Երկրի իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալն իր հերթին կոչ է արել ստուգել ռուսական ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունն Ադրբեջանում: Բացի այդ ադրբեջանցի պատգամավորները հայտարարել են, որ կոնգրեսի փակման որոշման մեջ «հայկական հետք» կա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը, բավարարելով ՌԴ արդարադատության նախարարության հայցը, վճիռ է կայացրել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը լուծարելու վերաբերյալ:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0