Գլխավոր էջ | Ադրբեջան | Ալիևն իսլամական երկրներին կոչ է արել չհամագործակցել Հայաստանի հետ

Ալիևն իսլամական երկրներին կոչ է արել չհամագործակցել Հայաստանի հետ

By
Ալիևն իսլամական երկրներին կոչ է արել չհամագործակցել Հայաստանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մուսուլմանական երկրներին կոչ է արել չհամագործակցել Հայաստանի հետ: Ինչպես հաղորդում են ադրբեջանկան ԶԼՄ-ները, այս մասին ասվում է Ալիևի՝  «Իսլամական համերաշխության ամրապնդումը ժամանակի մարտահրավեր է» խորագրով հոդվածում, որը հրապարակվել է Իսլամական համագործակցության կազմակերպության ամսագրում:

Ալիևն իր հոդվածում նշում է, որ Հայաստանի քաղաքականությունը «հարձակում է ոչ միայն Ադրբեջանի կրոնական և մշակութային օբյեկտների, այլև ամբողջ իսլամական աշխարհի պատմամշակութային ժառանգության վրա»։

 

Նա նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մուսուլմանական երկրներներից  Պակիստանը չի ճանաչում Հայաստանը, իսկ Սաուդյան Արաբիան և Թուրքիան հրաժարվել են Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց: Ադրբեջանի նախագահը վերոնշյալ երկրների այս քայլը համարում է «եղբայրական աջակցություն»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0