Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանցիներն Ալիեւների դեմ բողոքի են դուրս եկել Բեռլինում՝ Ադրբեջանի դեսպանատան դիմաց

Ադրբեջանցիներն Ալիեւների դեմ բողոքի են դուրս եկել Բեռլինում՝ Ադրբեջանի դեսպանատան դիմաց

By
Ադրբեջանցիներն Ալիեւների դեմ բողոքի են դուրս եկել Բեռլինում՝ Ադրբեջանի դեսպանատան դիմաց

Ադրբեջանից քաղաքական փախստականների մի խումբ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել՝ «Շնորհավոր ստրուկների տոնը» կարգախոսով եւ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով, գրում է contact.az-ը:

Ակցիան կազմակերպվել է երիտասարդ ակտիվիստներ Բայրամ Մամեդովի և Գիյաս Իբրահիմովի կալանավորման մեկ տարին լրանալու առիթով: Նրանք ձերբակալվել են մեկ տարի առաջ այս օրը Բաքվում Հեյդար Ալիևի հուշարձանի վրա քաղաքական լոզունգներ գրելու համար՝ «Շնորհավոր ստրուկների տոնը» և «Կորչի համակարգը»: Ուշագրավ է, որ Մամեդովին եւ Իբրահիմովին մեղադրանք է առաջադրվել բոլորովին այլ՝ թմրանյութեր պահելու եւ շրջանառելու մեղադրանքով: Նրանք դատապարտվել են տասը տարվա ազատազրկման:

 

Բեռլինյան ակցիայի մասնակիցները պահանջել են նաեւ պատժել բլոգեր Մեհման Քալանդարովի մահվան մեղավորներին: Նա մահացել է ապրիլի 18-ին՝ քննչական մեկուսարանում: Ձերբակալվել էր Մամեդովի եւ Իբրահիմովի համար պաշտպանության ակցիա կազմակերպելուց անմիջապես հետո եւ նորից թմրանյութեր պահելու եւ շրջանառելու մեղադրանքով:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0