Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանի թուրքերը դեմ են քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին

Ադրբեջանի թուրքերը դեմ են քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին

By
Ադրբեջանի թուրքերը դեմ են քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին

Ադրբեջանում բնակվող թուրքերի մեծամասնությունը դեմ է քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների փաթեթին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sözcü» թերթի կայքը:

Քվեարկությունն անցկացվել է Բաքվում Թուրքիայի դեսպանատանն, ինչպես նաև՝ Նախիջևանի ու Գանձակի (Գյանջա) գլխավոր հյուպատոսարաններում հիմնված ընտրատեղամասերում: Հանրաքվեին մասնակցած ադրբեջանաբնակ թուրքերի 61.69 (1649 մարդ) տոկոսը դեմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, 38.31 (1024 մարդ) տոկոսը՝ կողմ:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում հանրաքվեին մասնակցել է Թուրքիայի 2.673 քաղաքացի: Ընդ որում, դա կազմում է ընտրության իրավունք ունեցող ադրբեջանաբնակ թուրքերի թվի ընդամենը մեկ երրորդը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում այս պահին բնակվում է ընտրության իրավունք ունեցող  6.279 Թուրքիայի քաղաքացի:

Թուրքական թերթը նկատել է տալիս, որ այս արդյունքները բավական անսպասելի են: «Չէ՞ որ 1995թ.-ից Ադրբեջանը կառավարվում է նախագահական համակարգով: Մյուս կողմից, 2016թ. սեպտեմբերի 26-ին անցկացված հանրաքվեի արդյունքում Ադրբեջանի սահմանադրությունում որոշ փոփոխություններ կատարվեցին, ինչի հետևանքով երկրի նախագահին չափազանց լայն լիազորություններ տրվեցին», - գրում է «Sözcü»-ն:

Թերթը հիշեցնում է նաև, որ Ադրբեջանում անցկացված հանրաքվեում սահմանադրական փոփոխությունների փաթեթը հաստատվեց ձայների ճնշող (86.6 տոկոս) մեծամասնությամբ: Այդ փոփոխությունների մեջ էր մտնում նաև «առաջին փոխնախագահ» և «փոխնախագահներ» պաշտոնների ներմուծումը, որոնց հետ կապված նշանակման և ազատման որոշումները կայացնում է երկրի նախագահը: Նախագահի բացակայության պայմաններում նրա բոլոր լիազորությունները անցնում են առաջին փոխնախագահին, ով օժտված է անձեռնամխելիությամբ:

«Այդ համատեքստում նախագահ Իլհամ Ալիևը, օգտվելով սահմանադրությամբ իրեն տրված իրավունքից,  2017թ. փետրվարին առաջին փոխնախագահ նշանակեց իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային», -գրում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 51.41 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, իսկ 48.59 տոկոսը՝ դեմ: Փոփոխությունների փաթեթով նախատեսվում է անցում կառավարման նախագահական համակարգի, իսկ երկրի նախագահին չափազանց լայն լիազորություններ են տրվում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0