Գլխավոր էջ | Ադրբեջան | Ալիևը զանգահարել է Էրդողանին

Ալիևը զանգահարել է Էրդողանին

By
Ալիևը զանգահարել է Էրդողանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Էրդողանին և թուրք ժողովրդին սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն անցկացնելու կապակցությամբ: Ալիևը հանրաքվեի արդյունքները որակել է որպես ժողովրդի կողմից մեծ ներդրում՝ հաջակցություն Թուրքիայի նախագահի քաղաքականությանը:

Էրդողանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալիևից ուշադրության և շնորհավորական ուղերձի համար: Կողմերը վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները շարունակելու են զարգանալ բոլոր ոլորտներում:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0