Գլխավոր էջ | Ադրբեջան | Փորձագետ. Ադրբեջանում հասել են նրան, որ փորձում են աղավաղել ֆիզիկայի օրենքները

Փորձագետ. Ադրբեջանում հասել են նրան, որ փորձում են աղավաղել ֆիզիկայի օրենքները

By
Փորձագետ. Ադրբեջանում հասել են նրան, որ փորձում են աղավաղել ֆիզիկայի օրենքները

Ադրբեջանում անհավանական ջանքեր են գործադրում, որպեսզի իրենք իրենց ապացուցեն հայկական «Իսկանդերների» անարդյունավետությունը։ Այս մասին հայտնել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը, News.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի «անխոցելիության» թեմայով հերթական հրապարակումը։

«Եթե համառոտ՝ ապա ցամաք- օդ հրթիռները օպերատիվ մարտավարական հրթիռների հետ համեմատելը մոտավորապես նույն է, ինչ «Ժիգուլին» «Կամազի» հետ համեմատելը։ Այսինքն դրանք լրիվ տարբեր բաներ են»,- ասում է Արկադի Գրիգորյանը։ Նրա խոսքով նման վերլուծական հրապարակումների հեղինակները հասել են նրան, որ նույնիսկ փորձում են ֆիզիկայի օրենքները աղավաղել։

«Պարզ է մեկ բան՝ նման հրապարակումների նպատակն է համոզել սեփական հասարակությանը հայկական բանակի սպառազինման՝ մասնավորապես Իսկանդերների «անարդյունավետությունը»։ Դե ինչ, թող այսուհետ էլ փորձեն»,- ամփոփեց Արկադի Գրիգորյանը։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0