Գլխավոր էջ | Ադրբեջան | Ալիևը կողմ է արտահայտվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բանակցությունների արագ վերսկսմանը

Ալիևը կողմ է արտահայտվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բանակցությունների արագ վերսկսմանը

By
Ալիևը կողմ է արտահայտվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բանակցությունների արագ վերսկսմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բանակցությունների վաղ վերսկսումը: Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում, գրված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Առաջին փուլում պետք է արագ վերականգնվեն բանակցությունները: Հայաստանը չպետք է ետ կանգնի բանակցություններից», - ասել է Ալիևը: Ըստ նրա՝ ստատուս-քվոն անընդունելի է:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները բազմիցս հայտարարել են, որ ստատուս-քվոն ընդունելի չէ: Մենք նույնպես դրա մասին ենք խոսում և ցանկանում ենք, որ ստատուս քվոն որքան հնարավոր է արագ փոխվի, և հակամարտությանը վերջ տրվի: Տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի, իսկ տեղահանված ադրբեջանցիները վերադառնան իրենց հայրենի հողերը», - ասել է Ալիևը:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա:

Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ իր երկիրը «բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ներդրած ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0