Գլխավոր էջ | Ադրբեջան | Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանն առաջադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանն առաջադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

By
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանն առաջադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն առաջադրվել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Բյուլբյուլօղլուի թեկնածությունը կազմակերպության գործադիր խորհրդին է ներկայացրել Ադրբեջանը, հաղորդում է TASS գործակալությունը։

Կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությունները կայանալու են աշնանը։ Ներկայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Բուլղարիայի ներկայացուցիչ Իրինա Բոկովան:

Մինչև ապրիլի 1-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպության բոլոր անդամ երկրներին հայտնելու է առաջադրված բոլոր թեկնածուների անունները։ Գործադիր խորհուրդը ներկայացված թեկնածուների միջից գաղտնի քվեարկության միջոցով ընտրելու է ամենաշատ ձայները ստացածին, որից հետո նրա թեկնածությունը հաստատվելու է գլխավոր համաժողովի կողմից:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0