Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանը նվազեցրել է նավթի արդյունահանման ծավալները

Ադրբեջանը նվազեցրել է նավթի արդյունահանման ծավալները

By
Ադրբեջանը նվազեցրել է նավթի արդյունահանման ծավալները

Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամ և կազմակերպությանը չանդամակցող երկրները 2016-ի դեկտեմբերի 10-ին հանդիպել են Վիեննայում և համաձայնության եկել նավթի արդյունահանման ծավալների նվազեցման շուրջ կնքված պայմանագրի երկարաձգման վերաբերյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբջանական azadliq.org-ը:

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիք Ալիևը խոսել է Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալների կրճատման պատճառների մասին:

«Ադրբեջանի ներկայիս նավթային քաղաքականությունը համաձայնեցված է OPEC-ի վարած քաղաքականության հետ: Մենք համագործակցում ենք այդ կազմակերպության հետ և այդ համագրծակցությունը պարունակում է տնտեսական շահեր: OPEC-ի այն որոշումներին, որոնք համապատասխանում են Ադրբեջանի տնտեսական շահերին, մենք օժանդակում ենք»,- ասել է Նաթիք Ալիևը:

OPEC-Ի մոնիթորինգի հանձնաժողովի կողմից կազմված որոշման մեջ ասվում է. «Կազմակերպության բոլոր անդամների կարծիքով նավթի արդյունահանման ծավալների նվազումը ազդեցություն կունենա նավթի գների վրա: Նավթի գինը 2016-ի հունվարի 1-ից սկսած մեկ բարելի համար 2-3 դոլարի տարբերություն է ունեցել: Նավթի գների կայունությունը ավելի լավ է, քան աստիճանաբար թանկացումն ու էժանացումը: Այսօր կազմակերպության անդամ և ոչ անդամ նավթ արդյունահանող երկրները գոհ են նավթի ընթացիկ գներից և այսպիսով պետք է պահել կայունություն»:

2017-ի հունվարից սկսած Ադրբեջանը, հետևելով ծավալների նվազեցման պայմանագրին, սահմանել է օրական 793.3 հազար բարել արդյունահանման ծավալի սահմանաչափ: Արդյունահանվող նավթի 743,1 հազար բարելը կազմում է հում նավթը, իսկ 50,8-ը` կոնդենսատը: Ադրբեջանից օրական արտահանվում է 617 հազար բարել հում նվաթ, 50,8 հազար բարել` կոնդենսատ, 24,2 հազար բարել` տարբեր նավթամթերքներ:

Պայմանագրի հետևելով Ադրբեջանը մեկ օրում արդյունահանվող նավթի ծավալները նախկինի համեմատ կրճատել է 35 հազար բարելով:

Նախքան նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը Ադրբեջանում 2016-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 37 մլն 719 հազար 606 տոն նավթ: Միջին օրական արտադրությունը կազմել է 829,1 հազար բարել:

2016-ի դեկտեմբերի 10-ինՎիեննայում տեղի ունեցած հանդիպմանը հաջորդած նիստին Ադրբեջանը չի մասնակցել:

Նավթ արդյունահանող երկրների միության (OPEC) անդամ չհանդիսացող երկրներից մոնիթորինգի հանձնաժողովի նավթի արդյունահանման նվազեցման վերաբերյալ նիստի մասնակցության հրավեր էր ստացել միայն Ռուսաստանը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0