Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են բողոքի նոտա հղել Ֆրանսիային

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են բողոքի նոտա հղել Ֆրանսիային

By
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են բողոքի նոտա հղել Ֆրանսիային

Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը: Այս մասին հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն՝ պատգամավորն ընդգծել է, որ հայերի հետ հանդիպման ժամանակ Օլանդն իր աջակցությունն է հայտնել ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին: «Սա հայամետ քաղաքականության ակնհայտ դրսևորում է»,- նշել է Գուլիևը` առաջարկելով Ադրբեջանի ԱԳՆ-ին բողոքի նոտա հղել Ֆրանսիային :

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ամենաշատը հենց Ֆրանսիայի ներկայացուցիչներն են այցելում Լեռնային Ղարաբաղ:

 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայկական կազմակերպությունների հակմակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ընթացքում հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքով, ուստի այս ճանապարհով առաջ շարժվելու համար Ֆրանսիան նոր հանդիպում կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի հետ: «Մարտերը դադարեցվել են, երկխոսություն է սկսվել, հրադադար է հաստատվել, սակայն մենք չենք կարող բավարարվել հադադարով, քանի որ դա լուծում չէ: Մենք պետք է հակամարտության կարգավորման համար իրական բանակցություններ սկսենք: Մեծ սխալ կլինի կարծել, թե իրավիճակը կայունացել է: Մենք պետք է անդրադառնանք հակամարտության կարգավորման տարրերին, որոնք արձանագրված են Մադրիդյան սկզբունքներում»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0