Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանում հաճախակի դարձած ինքնասպանությունները անհանգստություն են առաջացրել երկրի խորհրդարանում

Ադրբեջանում հաճախակի դարձած ինքնասպանությունները անհանգստություն են առաջացրել երկրի խորհրդարանում

By
Ադրբեջանում հաճախակի դարձած ինքնասպանությունները անհանգստություն են առաջացրել երկրի խորհրդարանում

Ադրբեջանի խորհրդարանի աշխատանքի և սոցիալական քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Մուսա Գուլիևը անդրադարձել է երկրում հաճախակի դարձած ինքնասպանություններին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական cebhe.info-ն:

Ադրբեջանում 2017-ի սկզբից գրանցվել է ինքնասպանության 20-ից ավելի դեպք:

Պատգամավոր Մուսա Գուլիևը, անդրադառնալով ինքնասպանության դեպքերին, նշել է, որ նման դեպքերի հաճախակիությունը չափազանց մտահոգիչ ազդանշան է ադրբեջանական հասարակության համար:

«Օրենքների միջոցով ինքնասպանությունները կանխել հնարավոր չէ, անհրաժեշտ է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»,- նշել է պատգամավորը:

Պատգամավորը ինքնասպանության դեպքերի նվազեցմանն ուղղված կարևոր քայլերից է համարել ընտանիքի ինստիտուտի կայացումը:

«Ինքնասպանություն գործող մարդը միանգամից չի գնում այդ քայլին, նախքան ինքնասպանությունը մարդու մոտ լինում է ընկճվածություն, հուսահատ վիճակ, հոգեբանական տրավմաներ, մեկուսացվածություն: Այս ամենը պետք է նկատեն ընտանիքի անդամները և աջակցեն նման իրավիճակում հայտնված մարդկանց»,- հավելել է նա:

Պատգամավորի կարծիքով, կանանց ինքնասպանության դեպքեի հաճախակի դառնալու գլխավոր պատճառներից է ադրբեջանական հասարակության մեջ կնոջ նկատմամբ առկա խտրականությունը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների հետազոտությունների համաձայն` ինքնասպանություններն Ադրբեջանում ավելի շատ տեղի են ունենում նյութական դժվարությունների պատճառով, որոնք տնտեսական ճգնաժամի ֆոնին ավելի են խորացել:

Ադրբեջանական մամուլի հրապարակումների համաձայն` 2017-ին ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության 25 դեպք, որից 4-ը կին, ինասպանության փորձի 8 և ինքնահրկիզման փորձի 1 դեպք:

2017 թվականի սկզբից մինչև այժմ Ադրբեջանում մայրասպանության 1, հայրասպանության1, հարազատների միմյանց սպանության 3, զավակի սպանության 5 դեպք է տեղի ունեցել:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0