Գլխավոր էջ | Ադրբեջան | Ադրբեջանի դեսպանները ներգրավված են կոռուպցիայի եւ ապօրինի բիզնեսի մեջ. ադրբեջանական մամուլ

Ադրբեջանի դեսպանները ներգրավված են կոռուպցիայի եւ ապօրինի բիզնեսի մեջ. ադրբեջանական մամուլ

By
Ադրբեջանի դեսպանները ներգրավված են կոռուպցիայի եւ ապօրինի բիզնեսի մեջ. ադրբեջանական մամուլ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության համակարգում արմատական կադրային եւ կառուցվածքային բարեփոխումներ են իրագործվում, աշխատանքից հեռացվում են դիվանագիտական ծառայության համար ոչ պիտանի անձինք, ինչպես նաեւ այն աշխատակիցները, որոնք իրենց գործունեության մեջ լուրջ թերացումներ են թույլ տվել: Իրագործվում են նաեւ այլ վարչական միջոցառումներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ-ի արտասահմանյան առաքելությունների երկու դիվանագետներ հրապարակայնորեն քննադատել են իշխանություններին, ԱԳՆ-ի եւ առաքելությունների ղեկավարությանը մեղադրել են կոռուպցիայի եւ ապօրինի բիզնեսի մեջ, ինչն Ադրբեջանում լուրջ սկանդալի պատճառ է դարձել:

Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար մի քանի ամիս առաջ զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր Իսլամական համագործակցության կազմակերպությունում եւ Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովն այն բանի համար, երբ հրապարակորեն քննադատել էր իշխանություններին մարդու հիմնարար իրավունքները երկրում խախտելու համար:

Մասնավորապես, այս տարվա մայիսին Բաքվում 16 հարկանի բնակելի տան այրվելու հետեւանքով 16 մարդու զոհվելու եւ հարյուրավոր մարդկանց վիրավորվելու համար Մամեդովը մեղադրել էր պետական չինովնիկներին: Արիֆ Մամեդովի այդ կոչը պաշտպանել են ադրբեջանական քաղաքական-հասարակական գործիչներ, դեմոկրատական հայացքների համար աշխատանքից հեռացված դիվանագետներ, մամուլի եւ հասարակայնության ներկայացուցիչներ:

Օրերս աշխատանքից հեռացվել էր նաեւ Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակից Անար Հուսեյնովը, ով ադրբեջանական ԶԼՄ-ներին նամակ է հղել, որում քննադատել է երկրի իշխանություններին, հատկապես` ԱԳՆ-ին սխալ քաղաքականություն վարելու համար: Անար Հուսեյնովը բացահայտել էր Ավստրալիայում ադրբեջանական դեսպանատան կողմից կոռուպցիայի փաստեր, ինչպես նաեւ դեսպանի կողմից ալկոհոլի եւ ծխախոտի ապօրինի բիզնեսը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես զբաղեցրած պաշտոննեից հեռացրել է Արիֆ Մամեդովին եւ Անար Հուսեյնովին եւ նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր է հարուցել` մեղադրելով ապօրինի գործողությունների մեջ:

Ադրբեջանում հետապնդումների ենթարկվելու պատճառով Արիֆ Մամեդովը հարկադրված քաղաքական ապաստան է խնդրել Հոլանդիայում, իսկ Անար Հուսեյնովը` Ավստրալիայում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0