Գլխավոր էջ | Ադրբեջան | Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 5-11 ապրիլի, 2015

Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 5-11 ապրիլի, 2015

By
Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 5-11 ապրիլի, 2015

Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են 2 մահացածի և 3 վիրավորի մասինԱդրբեջանում ազգային անվտանգության նախարարության սպան ինքնասպան է եղելԱդրբեջանական աղբյուրները հայտնում են ԶՈւ զինծառայողի ինքնասպանության մասինԱդրբեջանի ՊՆ-ն ընդունե է Թուրքիայի ԶՈւ ԳՇ հետախուզության պետին։

Ապրիլի 7-ին ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնել են զինված ուժերում գրանցված 2 կորստի և մարտական պայմաններում վիրավորված 3 զինծառայողի մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունն առայժմ տեղ չի գտել պաշտոնական լրահոսում։

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակից, փոխգնդապետ Ալիև Ազեր Նամիգ օղլուն ինքնասպան է եղել՝ նետելով իրեն Բաքվի Նարիմանովի շրջանի բնակարանից՝ 7-րդ հարկից։

Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներից Ռազմինֆոյին հայտնի է դարձել Բաքվի մերձակայքում տեղակայված զորամասերից մեկում ապրիլի 9-ին գրանցված ինքնասպանության մասին: Իրեն ամրակցված զենքով ինքնասպան է եղել զինծառայող Աբբասով Ռզա Հուսեյնաղա օղլուն։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության պետ, կորպուսի գեներալ Մեհմեթ Դայսալային։ Կողմերը քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցության հարցերը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հասան Նեվզաթ Թաշդելերը։

Անահիտ Չալիկյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0