Գլխավոր էջ | Արցախ | «Բերձորի ազատագրումը հայ ազգի միասնության խորհրդանիշն էր». քաղաքի ազատագրման 27-րդ տարեդարձը

«Բերձորի ազատագրումը հայ ազգի միասնության խորհրդանիշն էր». քաղաքի ազատագրման 27-րդ տարեդարձը

By
«Բերձորի ազատագրումը հայ ազգի միասնության խորհրդանիշն էր». քաղաքի ազատագրման 27-րդ տարեդարձը

Տես նաև`Շուշին այսօր՝ քաղաքը սեղանի շուրջ

Քաղաթաղի շրջկենտրոն Բերձորում այսօր կայացել է քաղաքի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում: Այս մասին տեղեկացնում է Արցախպրեսը։ Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արցախյան գոյամարտի ժամանակ զոհված ազտամարտիկների հիշատակին կառուցած Փառքի հուշահամալիրում:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը: Տոնի առթիվ նա շնորհավորել է բերձորցիներին և մասնավորապես ասել. «Շուշիի փառապանծ հաղթանակից հետո մեր հերոսները շարունակել են իրենց հաղթական արշավը և ազատագրել Բերձորը: Եթե Շուշին մեծ հաղթանակն էր կորուստներից ու Ցեղասպանությունից հետո, ապա Բերձորի ազատագրումը հայ ազգի միասնության խորհրդանիշն էր: Այդ միասնության շնորհիվ քաշաթաղցիները շարունակեցին մեր նահատակների սուրբ գործը. վերաբնակվեց Քաշաթաղը: Անտեսելով բոլոր դժվարությունները և հաղթահարելով մի շարք խոչընդոտներ կրկին վերածնվեց շրջանը: Փառք բոլոր այն հերոսներին որոնց շնորհիվ այսօր ունենք զարգացող շրջան»:

Բերձորի քաղաքապետ Անահիտ Չարչյանն էլ իր խոսքում ասել է. «Այսօրվա համար մենք պարտական ենք այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին մեր բարօրության համար: Նրանց անունները հավիտյան կմնան մեր և նոր սերունդների սրտերում: Ցանկանում եմ նոր ձեռքբերումներ, հաջողություններ, անամպ երկինք և անսահման հայրենասիրություն»:

Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի շնորհավորական ուղերձը բերձորցիներին է ներկայացրել ԱՀ ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը՝ նշելով, որ Բերձորի ազատագրումը հայ ժողովրդի երազանքներից մեկն է, որն իրականություն դարձրեց հայոց բանակը:

«Արցախյան գոյապայքարի տարեգրության մեջ ոսկե տառերով գրվեց այդ հաղթանակը և միավորվեցին մեր հայրենիքի երկու հատվածները: Բերձորի ազատագրումը մեր ժողովրդի համար ունի առաջնային նշանակություն: Բազում հայ ընտանիքներ վերադարձան հայրենի օրրան՝ անմար պահելով մարտիրոսված քաջորդիների հիշատակը:Յուրաքանչյուր հաղթանակի հիմքում մեր նվիրյալների մաքառումն ու պայքարն է, որն այսօր արիության և սխրագործության դաս է նոր սերնդի համար»,-ավելացրել աէ Է. Խաչատրյանը:

ԱՀ ազատամարտիկների միության կողմից Բերձորի ազատագրման 27-րդ տարեդարձի և հասարակական ակտիվ գործունեության համար մի խումբ բերձորցիներ պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և դրամական միջոցներով: Պարգևատրումն իրականացրել է ԱՀ ազատամարտիկների վարչության անդամ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Սատար հաշմանդամների» հասարակական կազմակերպության նախագահ Հունան Հունանյանն էլ ընդգծել է, որ 27 տարի առաջ կատարվածը մեծ սխրագործությունն է:

Միջոցառման ընթացքում մի խումբ բերձորցիներ «Սատար հաշմանդամների» ՀԿ-ի, ինչպես նաև Բերձորի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով և մեդալներով:

Միջոցառման ընթացքում ազգային պարերով և հայրենասիրական երգերով հանդես են եկել Բերձորի արվեստի դպրոցի և Վահան Թեքեյանի անվան N1 դպրոցի աշակերտները:

Տեղեկացնենք, որ տոնի առթիվ Բերձորում այսօր ընթանում են մի շարք միջոցառումներ, որոնք կեզրափակվեն տոնական համերգով և հրավառությամբ:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0