Գլխավոր էջ | Արցախ | Բելգիայի Արցախի հետ բարեկամության շրջանակն անհրաժեշտ է համարում բանակցային գործընթացին Արցախի լիարժեք մասնակցությունը

Բելգիայի Արցախի հետ բարեկամության շրջանակն անհրաժեշտ է համարում բանակցային գործընթացին Արցախի լիարժեք մասնակցությունը

By
Բելգիայի Արցախի հետ բարեկամության շրջանակն անհրաժեշտ է համարում բանակցային գործընթացին Արցախի լիարժեք մասնակցությունը

Բելգիայի ֆրանսախոս պատգամավորների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների՝ Արցախի հետ բարեկամության շրջանակը մայիսի 12-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ Համաձայնագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ սույն Համաձայնագրով վերջ դրվեց հակամարտության կողմերի միջև ակտիվ ռազմական գործողություններին, սակայն, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր միջնորդական ջանքերին, հակամարտության վերջնական կարգավորման շուրջ ոչ մի համապարփակ համաձայնություն ձեռք չի բերվել:

Բարեկամության շրջանակի անդամները նաև նշել են, որ 2016 թ. ապրիլյան պատերազմը հիշեցումն է իրավիճակի պայթյունավտանգ լինելու և հնարավոր սրման ողբերգական հետևանքների մասին:

«Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Ռազմատենչ հռետորաբանության, ատելության քարոզի զսպումը և վստահության մթնոլորտի հաստատումը, որպես օրինակ, հրադադարի խախտումները կանխարգելելու նպատակով ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ներդրումը, ինչին հայկական կողմը համաձայնել է, և մարդկային շփումների ակտիվացումը էական նախադրյալ են հանդիսանում»,- ասված է հայտարարության մեջ:

 

Բարեկամության շրջանակի անդամները համոզմունք են հայտնել, որ տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հասնելու համար անհրաժեշտ է բանակցային գործընթացին Արցախի իշխանությունների լիարժեք մասնակցությունը՝ որպես հակամարտության, ինչպես նաև Կրակի ու ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ստորագրող կողմերից մեկը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0