Գլխավոր էջ | Արցախ | «Մենք բոլոր երեք սցենարներին էլ պատրաստ ենք». Արցախի ԱԳ նախարար

«Մենք բոլոր երեք սցենարներին էլ պատրաստ ենք». Արցախի ԱԳ նախարար

By
«Մենք բոլոր երեք սցենարներին էլ պատրաստ ենք». Արցախի ԱԳ նախարար

Եռակողմ ձևաչափը ամենաարդյունավետ ձևաչափն է, և Արցախը այս ամենի մեջ ոչ թե կարգավորման օբյեկտ է, այլ սուբյեկտ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

 

«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև տեղի ունեցող հանդիպումները բանակցություններ անվանել չենք կարող, քանի որ դրանք կրում են ճանաչողական բնույթ և նպատակ ունեն համապատասխան միջավայր ստեղծելու լիարժեք բանակցություններ սկսելու համար: Այդ հանդիպումների ընթացքում մեր հայաստանյան գործընկերները առաջ են քաշում նաև լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը: Միանշանակ է, որ աշխատանքները տարվում են ճիշտ ուղղությամբ: Ընդհանրապես, հակամարտությունն ունենում է երեք հիմնական սցենար` խաղաղ կարգավորում, ստատուս քվոյի պահպանում և պատերազմական գործողությունների վերսկսում: Քանի որ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել Արցախի հետ, կարելի է համարել, որ ինքը պատրաստ չէ խաղաղ կարգավորման: Հայկական երկու հանրապետությունների կողմից ձեռնարկվում են համապատասխան քայլեր, որպեսզի զսպեն Ադրբեջանին` նոր ագրեսիա չվերսկսելու համար: Մենք բոլոր երեք սցենարներին էլ պատրաստ ենք, սակայն նախընտրելի է, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով»,- մասնավորապես նշել է Մ. Մայիլյանը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0