Գլխավոր էջ | Արցախ | Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ ԼՂ հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ ԼՂ հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ

By
Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ ԼՂ հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն մեկնաբանություն է հրապարակել մայիսի 12-ին ԼՂ հակամարտության գոտում հրադադարի մասին Բիշքեկյան արձանագրության ուժի մեջ մտնելու 25 ամյակի առթիվ:

«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը բարդ է: Այն վերելքներ և անկումներ է ապրում: Անհրաժեշտ է ժամանակ և մասնակիցների քաղաքական կամքը, որպեսզի համաձայնություն ձեռք բերվի կարգավորման առանցքային հայեցակետերի վերաբերյալ: Մենք տեսնում ենք կողմերի պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը, որն ուղղված է կայուն խաղաղության հաստատմանը: Այս մասին, մասնավորապես, վկայում են Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպման և Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը նաև ընդգծել է, որ Մոսկվան, իր հերթին, «կշարունակի ակտիվ աջակցություն ցուցաբերել Երևանին և Բաքվին ԼՂ հարցում փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելու հարցում, հետևողական միջնորդական ջանքեր գործադրել՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին»:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0