Գլխավոր էջ | Արցախ | «Տարածք՝ խաղաղության դիմաց, կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են»

«Տարածք՝ խաղաղության դիմաց, կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են»

By
«Տարածք՝ խաղաղության դիմաց, կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են»

«Խորհրդարանի ղեկավարի պաշտոնում իմ գործունեության ընթացքում չի եղել մի դեպք, երբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում  երբևէ Արցախի իշխանությունների հետ խոսեն պարտադրանքի լեզվով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Ինչ վերաբերում է 2016թ. հուլիսին Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Արցախի քաղաքական ուժերի պատասխանատուների հանդիպմանը, ապա որպես դրա մասնակից՝ կցանկանայի անդրադառնալ մի կարևոր հանգամանքի:

Թե ինչ է քննարկվել ՀՀ նախկին նախագահի հետ և որոնք էին հետևանքները, կարծում եմ՝ ակնառու է. դրանից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թե՛ պաշտոնական Երևանի, և թե՛ Ստեփանակերտի դիրքորոշումներն ավելի են կոշտացել:

 

Բազմիցս նշել եմ և այսօր էլ շարունակում եմ պնդել. տարածք՝ խաղաղության դիմաց, տարածք՝ կարգավիճակի դիմաց կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են: Դավադրության տեսություն զարգացնելու փոխարեն խորհուրդ եմ տալիս շահագրգիռ անձանց մտածել հայկական կողմերի դիրքերն ամրապնդելու մասին»,- գրել է Աշոտ Ղուլյանը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0