Գլխավոր էջ | Արցախ | Ադրբեջանցին Շուշիի բանտից ազատ է արձակվել

Ադրբեջանցին Շուշիի բանտից ազատ է արձակվել

By
Ադրբեջանցին Շուշիի բանտից ազատ է արձակվել

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.02.2018թդատավճռով  2 /երկու/ տարի ազատազրկման դատապարտված   Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական  հիմնարկում պատիժը կրելուց հետո,  2019թ. փետրվարի 2-ին  ազատ է արձակվել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից։

Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեն  մեղադրվում էր այն բանում, որ նա հանդիսանալով  Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ  մոտոհրաձգային  բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող, 2017թ. փետրվարի 01-ին, ժամը 15.00-ի  սահմաններում, առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի  ուղղությամբ ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության  զինված ուժերի  կողմից  պահպանվող  պետական սահմանըմտել  մարտական  դիրքի  խրամուղի, որից հետո ձերբակալվել էր պետական սահմանի հսկողությունն իրականացնող  ստորաբաժանման ծառայողների կողմից:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0