Գլխավոր էջ | Արցախ | Արցախում ամփոփել են 2019թ-ի պետական բյուջեի նախնական քննարկումները

Արցախում ամփոփել են 2019թ-ի պետական բյուջեի նախնական քննարկումները

By
Արցախում ամփոփել են 2019թ-ի պետական բյուջեի նախնական քննարկումները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ԴԵԿՏՈԵՄԲԵՐԻ, Times.am: Դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանն ամփոփել է «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծի նախնական քննարկումների արդյունքները:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Նիստի ընթացքում ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը պարզաբանումներ է տվել բյուջեի նախագծի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին:

Հանրագումարի բերելով նախորդ քննարկումների արդյունքները՝ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորել է «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը ներառել առաջիկա հերթական նիստի օրակարգ:

Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, գործադիր իշխանության պատասխանատուները՝ նախարարներ Արթուր Հարությունյանը, Սամվել Ավանեսյանը, Լևոն Գրիգորյանը և Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:

Համաձայն բյուջեի նախագծի քննարկման ժամկետացանկի՝ մինչև դեկտեմբերի 6-ի ժամը 17:00 խորհրդարանում կհավաքագրվեն պատգամավորների ու խմբակցությունների առաջարկությունները և կներկայացվեն կառավարությանը:

«ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի մասնակցությամբ, դեկտեմբերի 4-ին և 5-ին քննարկել են նաև ԱԺ խմբակցությունները և խորհրդարանի անկախ պատգամավորները:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0