Գլխավոր էջ | Արցախ | Արցախն անջատվելու իրավական հիմք ուներ. ֆրանսահայ իրավաբանի հարցազրույցը La Provence-ին

Արցախն անջատվելու իրավական հիմք ուներ. ֆրանսահայ իրավաբանի հարցազրույցը La Provence-ին

By
Արցախն անջատվելու իրավական հիմք ուներ. ֆրանսահայ իրավաբանի հարցազրույցը La Provence-ին

Միջազգային իրավունքի ֆրանսահայ մասնագետ Ժիրայր Գերգերյանը կարծում է, որ միջազգային մի շարք իրադարձություններ կարող են ազդել Արցախի անկախության հանդեպ ընդհանուր վերաբերմունքի փոփոխության մասով: Այս մասին Գերգերյանը նշել է Մարսելի ամենաազդեցիկ La Provence թերթին տված հարցազրույցում:

«Այսօր երկու իրադարձություններ կարող են առաջ մղել բանակցությունները՝ Կատալոնիայի անկախության հանրաքվեն և Կորսիկայում ընտրությունները, որոնք կարող են իշխանության բերել ինքնավարության կողմնակիցներին: Չնայած այս իրադարձությունները տեղի են ունենում Կովկասից հեռու, սակայն եվրոպական առաջնորդներն, ովքեր այս միտումները դիտում են որպես վտանգ, կսկեն մտածել հայկական հանրապետությանն աջակցելու հարցի շուրջ»,- նշել է Գերգերյանը:

Անդրադառնալով այս իրադարձությունների համատեքստների տարբերությանը՝ ֆրանսահայ իրավաբանը շեշտել է, որ Ֆրանսիայում և Իսպանիայում անջատումն ամրագրված չէ այդ երկրների հիմնարար իրավական փաստաթղթերում, սակայն իրավիճակը տարբեր է եղել Խորհրդային Միությունում: «Խորհրդային միությունում անջատման իրավունքն ամրագրված է եղել տասնհինգ հանրապետությունների համար, դրանից օգտվել են օրինակ Ուկրաինան, Լիտվան, Ադրբեջանը, Հայաստանը և այլն: Սակայն այդ իրավունքն առկա է եղել նաև «օբլաստների» և հանրապետությունների կազմում գտնվող ինքնավար տարածքների համար, ինչից էլ օգտվել է Արցախը, որն այն ժամանակ կոչվում էր Լեռնային Ղարաբաղ»,- ընդգծել է Ժիրայր Գերգերյանը:

Խոսելով բանակցային գործընթացի ներկայիս փուլի մասին՝ ֆրանսահայ իրավաբանը շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա համանախագահներ ԱՄՆ, Ֆրանսիան և Ռուսաստանը փորձում են գտնել խնդրի լուծումը: «Արցախցիների համար, սակայն, պատասխանը պարզ է. այն տարածքները, որոնք անվանվում են «օկուպացված» կամ «ազատագրված», պատմականորեն և իրավականորեն հայկական են»,- նշում է Գերգերյանը:

Այն հարցին, թե ինչպիսին է լինելու Արցախի ապագան, Ժիրայր Գերգերյանը պատասխանում է միանշանակ. «Ոչ Ադրբեջանի կազմում, դա հստակ է: Միգուցե Հայաստանի հետ, եթե նրա անկախությունն ընդունվի միջազգային հանրության կողմից: Հակառակ պարագայում, Արցախն, այնուամենայնիվ, կշարունակի իր զարգացումը»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0