Գլխավոր էջ | Արցախ | Արցախն իրական ժողովրդավարություն է. Լե Պեն Միրաբոյի քաղաքապետ

Արցախն իրական ժողովրդավարություն է. Լե Պեն Միրաբոյի քաղաքապետ

By
Արցախն իրական ժողովրդավարություն է. Լե Պեն Միրաբոյի քաղաքապետ

Արցախն իրական ժողովրդավարություն է, որի նմանը չկա տարածաշրջանում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի Լե Պեն Միրաբո քաղաքի քաղաքապետ Միշել Ամիելը, ում ղեկավարած քաղաքում Արցախի օրերի շրջանակներում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել:

«Հենց նշված պատճառով էլ այդ երկիրն արժանի է մեր աջակցությանը»,- La Provence-ի հետ զրույցում նշել է Լե Պեն Միրաբոյի քաղաքապետը: Ամիելը նշել է, որ 2001թ-ին քաղաքապետ դառնալուց հետո իր առաջին որոշումներից մեկն էլ եղել է քաղաքի հրապարակներից մեկը վերանվանել հանուն 1915 թվականի ապրիլի 24-ի Ցեղասպանության հիշատակման: «Հայկական խնդիրները մոտ են իմ սրտին և հենց այդ պատճառով էլ Արցախի հարցը ևս մեզ համար կարևոր է: Մենք որոշեցինք կապեր հաստատել Արցախի հետ, և Լե Պեն Միրաբոն դարձավ Ֆրանսիայի առաջին քաղաքը, ով Արցախի համայնքներից մեկի՝ Մարտունու հետ համագործակցության փաստաթուղթ ստորագրեց»,- շեշտել է Ամիելը:

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով ևս ներկա է գտնվել Արցախի օրերի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին, նշել է, որ Արցախի խնդիրը չի կարող լուծվել զուտ տարածքային զիջումների միջոցով: «Ազատագրված տարածքները հայկական են եղել դեռևս մինչ այն, երբ Ստալինը որոշեց դրանք նվիրաբերել Ադրբեջանին 1921թ-ին և մինչ 1923թ-ը, երբ «օբլաստի» ձևավորմամբ այդ տարածքները ներկվեցին «ադրբեջանական գույնով»: Այդ տարածքներն արցախյան են և այդպիսինն էլ կմնան: Մեր Սահմանադրությունն այս հարցում շատ հստակ է»,- ամփոփել է Բեգլարյանը:

Նշված միջոցառումների շրջանակներում Բուշ-դու-Ռոն շրջանի հայկական մշակութային ասոցիացիա շապիկների վաճառքի միջոցով դրամահավաք է նախաձեռնել Արցախում ծառայող զինվորներին օժանդակելու համար:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0