Գլխավոր էջ | Արցախ | Ֆրանսիայում անցկացվում են Արցախի օրեր

Ֆրանսիայում անցկացվում են Արցախի օրեր

By
Ֆրանսիայում անցկացվում են Արցախի օրեր

Արցախի Հանրապետության տարբեր քաղաքների հետ բարեկամության համաձայնագրեր կնքած ֆրանսիական քաղաքներում անցկացվում են մշակութային բազմապիսի միջոցառումներ: Դրանք իրականացվում են Ֆրանսիայում Արցախի օրերի շրջանակում: Հերթը Մարսելի Լե Պեն Միրաբո քաղաքինն է, որն այս օրերին լցված է արցախյան մշակույթի շնչով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով այս օրերին գտնվում է Մարսելում, բավական հագեցած ծրագիր է իրականացվում:

«Կայացավ ֆրանսահայ իրավաբան Ժիրայր Գերգերյանի «Լեռնային Ղարաբաղ. Անջատման և ինքնորոշման միջև» գրքի շնորհանդեսն ու քննարկումը: Մասնակցել եմ նաև ես, ներկայացրել եմ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատմությունը, ներկա իրավիճակը, Արցախի պետական ինստիտուտների առանձնահատկությունները և տնտեսական հաջողությունները»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Գրքի ներկայացմանը զուգահեռ կազմակերպվեց ֆրանսիացի լուսանկարչի աշխատանքների ցուցահանդես ` արցախյան թեմատիկայով: Միջոցառմանը ներկա էր քաղաքապետը` իր աշխատակազմով, ռեգիոնալ սենատոր, Ֆրանսիայում ԱՀ ներկայացուցիչը, հյուրեր, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Լե Պեն Միրաբո քաղաքում միջոցառումների մեկնարկը տրվել է հունվարի 6-ին, երբ կազմակերպվեց ընդունելություն տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, Ֆրանսիայի խորհրդարանի նախկին պատգամավորների, տարբեր գործիչների մասնակցությամբ: Հայկական երգ ու պարը ներկայացրեց Փարիզից հրավիրված հայկական մշակութային խումբը: Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ նախատեսում է հանդիպել տեղի հայ համայնքի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, որոնց հետ քննարկելու է համագործակցության մի շարք ծրագրեր:

Նշենք, որ Ֆրանսիայում Արցախի օրերի միջոցառումների մեկնարկը տրվել է նոյեմբերին, երբ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Ֆրանսիա:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0