Գլխավոր էջ | Արցախ | Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման օրն ու վայրը հայտնի են. ՀՀ ԱԳՆ

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման օրն ու վայրը հայտնի են. ՀՀ ԱԳՆ

By
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման օրն ու վայրը հայտնի են. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի կեսին: Tert.am-ի հետ զրույցում տեղեկությունը վերահաստատեց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Հանդիպման օրը և վայրը հայտնի է, բայց այն դեռ չի հրապարակվում»,- ասաց Տ. Բալայանը՝ մեջբերելով Էդվարդ Նալբանդյանի վերջին հարցազրույցը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ նախաձեռնությամբ Վիեննայում կայացել էր Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը։

Ավելի վաղ Մամեդյարովն էլ հայտարարել էր, որ հանդիպման վայրը և կոնկրետ օրը դժվար է նշել, բայց ասել էր, որ այն տեղի կունենա 2018 թ.-ի հունվարի կեսին:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0