Գլխավոր էջ | Արցախ | Ղարաբաղյան կարգավորման հարցով Լեւոն Տեր-Պետրոսյանի կուսակցության դիրքորոշումն անփոփոխ է մնացել

Ղարաբաղյան կարգավորման հարցով Լեւոն Տեր-Պետրոսյանի կուսակցության դիրքորոշումն անփոփոխ է մնացել

By
Ղարաբաղյան կարգավորման հարցով Լեւոն Տեր-Պետրոսյանի կուսակցության դիրքորոշումն անփոփոխ է մնացել

Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում նույնն է, ինչ մեկ տարի առաջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք զիջումների ճանապարհով ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին ՀԱԿ-ի դիրքորոշումը չի փոխվել Ադրբեջանի իշխանությունների ոչ կառուցողական դիրքորոշման ուժեղացման ֆոնին:

Մուսինյանը նշել է, որ ՀԱԿ-ը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որը հնչեցրել էր նրա ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ելույթ ունենալով 2016 թվականի դեկտեմբերի 17-ին կուսակցության համագումարում:

Այդ ժամանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ անվտանգության, տնտեսական զարգացման, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ժողովրդագրական իրավիճակի բարելավման հիմնական երաշխիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է:

Ինչպես այդ ժամանակ ասել էր Տեր-Պետրոսյանը, սեղանի վրա, ըստ էության, նույն փոխզիջումային կարգավորման  տարբերակն է, ինչ 1997-ին էր, այսինքն` Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակի տրամադրում հետագայում վերջնական կարգավիճակի որոշմամբ, ինչը երաշխավորվում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ:

«Եթե դա տեղի ունենար, ապա մենք ոչ միայն անցած տասնութ տարվա ընթացքում կխուսափեինք տառապանքներից եւ կորուստներից, այլեւ այսօր բոլորովին այլ` բարգավաճող, բազմամարդ, զարգացող երկիր եւ բարգավաճ Ղարաբաղ կունենայինք: Ցավում եմ, որ այս պարզ ճշմարտությունները չհասկացան ժամանակին մեր որոշ գործընկերները, եւ մենք կորցրեցինք այդ հարցի լուծման ամենահարմար պահը», - Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը հիշեցրել է նա:

Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը 1998-ի  փետրվարին ստիպված էր հրաժարական տալ տարածքային զիջումների անհրաժեշտության վերաբերյալ իր դիրքորոշման վերաբերյալ այդ ժամանակվա քաղաքական վերնախավի մեծամասնության անհամաձայնության պատճառով, 2007-ին վերադարձավ մեծ քաղաքականություն:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0