Գլխավոր էջ | Արցախ | 170 մանկավարժ գործուղվել է Քաշաթաղի, Քարվաճառի, Հադրութի շրջաններ. Արցախի ԿԳ փոխնախարար

170 մանկավարժ գործուղվել է Քաշաթաղի, Քարվաճառի, Հադրութի շրջաններ. Արցախի ԿԳ փոխնախարար

By
170 մանկավարժ գործուղվել է Քաշաթաղի, Քարվաճառի, Հադրութի շրջաններ. Արցախի ԿԳ փոխնախարար

Արցախի դպրոցներում՝ հատկապես սահմանային գյուղերում, մասնագետների պակաս դեռևս կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանը:

Միևնույն ժամանակ նա նկատեց, որ նախորդ տարիների հետ համեմատած խնդիրը մասամբ կարգավորվել է: Ըստ նրա՝ Արցախի կառավարությունն այս խնդրի լուծմանն ուղղված մի շարք քայլեր է ձեռնարկել:

«Կառավարությունը որոշում է ընդունել մանկավարժին այլ վայր գործուղելու մասին: Սահմանվել է, որ եթե որևէ մանկավարժն իր մշտական բնակության վայրից մինչև 30 կմ հեռավորության վրա է մեկնում մանկավարժական աշխատանքի, ապա նրա աշխատավարձն ավելանում է ևս 50 տոկոսով, ինչպես նաև տրվում է բնակարանային վարձ կամ բնակարան տվյալ գյուղում»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ 170 մանկավարժ գործուղվել է Քաշաթաղի, Քարվաճառի, Հադրութի շրջաններ: Սակայն այս խնդրի լուծման համատեքստում Արմեն Սարգսյանը մտավախություն ունի՝ կապված «Հանրակրթության մասին օրենքի» փոփոխության հետ, որով սահմանվում է, որ 2018 թվականի օգոստոսի 20-ից հետո, միջին մասնագիտական կրթություն ստացած անձը չի կարող զբաղվել մանկավարժական գործունեությամբ:

«ՀՀ կրթության, գիտության նախարարն էլ այս խնդրի մասին խոսեց, իսկ մեր նախարարության առաջարկն այն է, որ 5 տարով երկարաձգեն օրենքը, որ մարդիկ և՛ աշխատեն, և՛ հեռակա ուսուցմամբ շարունակեն կրթությունը: Վերջ ի վերջո, փորձը ցույց է տալիս, որ 20 տարվա մանկավարժական փորձ ունեցող անձը, որն ունի միջին մասնագիտական կրթություն, շատ ավելի լավ է տիրապետում մանկավարժական հմտություններին, քան այլ բարձրագույն կրթություն ստացած անձինք»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Արցախի կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանը, խոսելով Արցախում դասագրքերի սակավության մասին, շեշտեց, թե Արցախում այս պահին նման խնդիր չկա:

«Դասագրքերի խնդիր չկա, աշակերտների քանակի չափով պատվիրում ենք, ավելին՝ Արցախում բոլոր դասագրքերը միայն անվճար են»,-եզրափակեց Արմեն Սարգսյանը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0