Գլխավոր էջ | Արցախ | Արցախում անցկացվեցին են Հայաստանի և Արցախի զինված ուժերի միացյալ զորավարժություններ. մշակվեցին հատկապես հարձակվողական գործողություններ

Արցախում անցկացվեցին են Հայաստանի և Արցախի զինված ուժերի միացյալ զորավարժություններ. մշակվեցին հատկապես հարձակվողական գործողություններ

By
Արցախում անցկացվեցին են Հայաստանի և Արցախի զինված ուժերի միացյալ զորավարժություններ. մշակվեցին հատկապես հարձակվողական գործողություններ

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև առկա ռազմական համագործակցության շրջանակներում Արցախում անցկացվեցին համահավաք զորավարժություններ: Զորավարժությունները «Օպերացիայի նախապատրաստումն ու վարումը» թեմայով էր, որի ընթացքում հատկապես մշակվեցին հարձակվողական գործողություններ:

Զորավարժությանը ներկա էին  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Հակոբյանը, Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ զորավարժության ընթացքում ստուգվել է զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը:

«Համաձայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև առկա ռազմական համագործակցության, ինչպես նաև փոխադարձ օգնության շրջանակներում երկու երկրների զինված ուժերի ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակում է լինելու: Մեր հիմնական նպատակը հենց դա էր, որ համահավաք զորախումբը ամբողջովին ներդաշնակեցվի, որպեսզի կարողանան միասին գործել, միասին խնդիրներ կատարել, եթե պետք լինի, կարողանան միասին մարտ վարել»,- հայտնեց հրամանատարը:

Արցախում և Հայաստանում բազմաթիվ զորավարժություններ իրականացվել են, բայց երկու երկրների զինված ուժերի համագործակցությամբ՝ որպես միացյալ զորախումբ, առաջին անգամ են նման մասշտաբի գործողություններ ընթանում:

Զորավարժություններին մասնակցել է մի քանի հարյուր միավոր տեխնիկա՝ թե ցամաքային, թե օդային, և հազարավոր զինծառայողներ: Զորավարժությունն անցկացվեց «Օպերացիայի նախապատրաստումն ու վարումը» թեմայով, որի ընթացքում տեղի ունեցավ պայմանական նպաստավոր բնագծերի զբաղեցում, պաշտպանության անցում և հարձակում:

«Պայմանական իրավիճակը հետևյալն էր՝ հակառակորդը պայմանականորեն ճեղքել է մեր առաջնագիծը: Մեր զորախումբը խնդիր ուներ կանգնեցնել հակառակորդին, ստիպել անցնել հապճեպ պաշտպանության, և ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը, մասնատել, մաս առ մաս ջախջախել իր իսկ զբաղեցրած շրջանում»,- նշեց միացյալ զորախմբի հրամանատարը:

Ճիշտ է՝ սցենարով հակառակորդն էր ճեղքում առաջնագիծը, բայց զորավարժության ընթացքում հատկապես մշակվեցին խոշոր զորախմբի հարձակողական գործողություններ. «Մենք միայն չէինք կանգնեցնում հակառակորդին, նաև մեծ մասշտաբով հարձակում էինք իրականացնում: Զորավարժության մեջ հիմնականում վարեցինք հարձակվողական մարտ»,- ասաց նա:

Զորավարժության ընթացքում զորախմբերի զորատեսակների ու ծառայության պետերը, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարները նաև սովորեցին հարձակվողական օպերացիայի նախապատրաստման և վարման գործը, ինչպես նաև կատարելագործեցին իրենց հմտությունները հապճեպ պաշտպանության անցած հակառակորդի ջախջախումը կազմակերպելու ուղղությամբ:

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0