Գլխավոր էջ | Արցախ | Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռանը Թուրքիայում դատապարտել են 1 տարվա ազատազրկման

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռանը Թուրքիայում դատապարտել են 1 տարվա ազատազրկման

By
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռանը Թուրքիայում դատապարտել են 1 տարվա ազատազրկման

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ գրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, ում Անկարայի դատախազությունը մեղադրում էր իր հոդվածներից մեկում «ահաբեկչամետ քարոզչություն» իրականացնելու, Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման գործողությունները դրական լույսի ներքո ներկայացնելու համար, կրկին դատապարտվել է 1 տարի 3 ամսվա ազատազրկման ու պարտադրվել պետությանը 6000 լիրայի չափով փոխհատուցում վճարել, գրում է gazeteduvar.com.tr կայքը:

Նման որոշում կայացվել էր դեռևս ամիսներ առաջ, սակայն ավելի ուշ դատարանն արդարացրել էր Ջեմալին՝ ազատելով պատժից: Որոշումը, սակայն, կրկին բողոքարկվել էր Անկարայի դատախազության կողմից, ինչի արդյունքում դատարանը չեղարկել է թուրք մտավորականին արդարացնող որոշումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ դատական նիստերի ընթացքում Ջեմալն իր պաշտպանական ճառերում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքներն ու շեշտել է, որ պաշտպանել է ոչ թե ահաբեկչությունն ու ահաբեկիչներին, այլ խաղաղության գաղափարը: Նա նաև հիշեցրել է, որ այդ հոդվածը նա գրել է դեռևս 2013թ.-ին, երբ պետությունն ու ՔԱԿ-ը որոշել էին գնալ երկխոսության և վայր էին դրել զենքերը:

«Ձեր արածը նշանակում է պատժել լրագրությունը: Ես պաշտպանում եմ ոչ թե պատերազմը, ահաբեկչությունն ու բռնությունը, այլ խաղաղությունը», - ասել էր Ջեմալը նիստերից մեկի ժամանակ:

Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը նաև «1915. Հայոց ցեղասպանությունը» գրքի հեղինակն է, որը թարգմանվել է մի շարք լեզուներով: Հասան Ջեմալի՝ պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքին ձոնված գիրքը ներկայացնում է, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին և լույս է սփռում Թուրքիայի՝ թաքնված պատմության վրա:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0