Գլխավոր էջ | Արցախ | Արցախում Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը նվիրված կառավարության նիստ

Արցախում Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը նվիրված կառավարության նիստ

By
Արցախում Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը նվիրված կառավարության նիստ

Նոյեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված կառավարության նիստ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Համապատասխան զեկույցներով և ելույթներով հանդես են եկել պետական մի շարք կառույցների ղեկավարներ:

Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ տեղի է ունեցել պետական բյուջեի նախագծի շահագրգիռ և բազմակողմանի քննարկում՝ նշելով, որ բյուջեի նախագիծը կարող է հավանության արժանանալ:

«Մեր երկրի գալիք տարվա գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը արտացոլում է պետական քաղաքականության հիմնական ուղղությունները և իր էությամբ իրատեսական է»,- ընդգծել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այս ամենին հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է լինելու բոլոր նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացում, բյուջետային միջոցների նպատակային օգտագործում, միջոցների օգտագործման վերահսկողության բարձր մակարդակի ապահովում, իրատեսական ծրագրերի մշակում և իրականացում:

«2018 թվականի պետական բյուջեի կազմման առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Դրանից հետո նախագիծը օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով, որտեղ կլինեն ակտիվ ու գործնական քննարկումներ»,- իր ելույթում նշել է Նախագահ Սահակյանը:

Նիստում նաև հավանության է արժանացել ««ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Գործադիր մարմինը հավանություն է տվել հարկային օրենսդրության փոփոխությունների նախագծի փաթեթին:

Կառավարության անդամները հավանություն են տվել Արցախի Հանրապետության առողջապահության պետական նպատակային ծրագրերին, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, հաշմանդամների սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման, փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2018 թվականի տարեկան ծրագրերին և հաստատել ծրագրերով նախատեսված միջոցառումների ցանկերը:

Գործադիր մարմնի հավանությանն արժանացած  օրինագծերն ու  պետական ծրագրերը սահմանված կարգով Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում կներկայացվեն Ազգային ժողով:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0