Գլխավոր էջ | Արցախ | Արցախում նախագահից սկսած՝ բոլոր պաշտոնյաների որդիներն էլ 18 տարեկանը լրանալուց հետո ծառայում են. Աշոտ Ղուլյան

Արցախում նախագահից սկսած՝ բոլոր պաշտոնյաների որդիներն էլ 18 տարեկանը լրանալուց հետո ծառայում են. Աշոտ Ղուլյան

By
Արցախում նախագահից սկսած՝ բոլոր պաշտոնյաների որդիներն էլ 18  տարեկանը լրանալուց հետո ծառայում են. Աշոտ Ղուլյան

Արցախում վաղուց որևէ տարկետման իրավունք չկա: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում «Ազգ-բանակ» հայեցակարգին, արդյոք տարկետման իրավունքի սահմանափակումը կամրացնի՞ անվտանգության դիրքերը, Աշոտ Ղուլյանը պատասխանեց. «Իհարկե, ես մտածել եմ այդ հարցի մասին և կարծում եմ, որ մենք չպետք է հակադրություն անենք գիտության ու անվտանգության միջև: Շատ դեպքերում մենք ստիպված ենք համադրել սրանք՝ անվտանգությունը շատ կարևոր է, բայց չպետք է բաց թողնենք նաև գիտությունը: Տարկետման իրավունք չի նշանակում, որ մենք գիտությունը բաց ենք թողել»:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանում կգտնեն ճիշտ որոշումը: «Արցախում վաղուց է այդպես, որևէ տարկետման իրավունք չկա: Մի բան կարող է երիտասարդին ազատել բանակում ծառայելուց՝ առողջության հետ կապված հարցն է»,- ասաց նա:

Հարցին՝ խոսքը նաև պաշտոնյաների որդիներին է վերաբերում, Ղուլյանը պատասխանեց, որ բոլորին է վերաբերում:

«Բոլորը՝ նախագահից սկսած, բոլոր պաշտոնյաների որդիներն էլ տասնութ տարեկանը լրանալուց հետո ծառայում են»,- ասաց Աշոտ Ղուլյանը:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0