Գլխավոր էջ | Արցախ | Արցախի անկախացման գործնթացն իրավական առումով շատ ավելի անխոցելի է. փորձագետի խոսքով՝ սխալ է արցախյան անկախության գործընթացը համեմատել Կատալոնիայի հետ

Արցախի անկախացման գործնթացն իրավական առումով շատ ավելի անխոցելի է. փորձագետի խոսքով՝ սխալ է արցախյան անկախության գործընթացը համեմատել Կատալոնիայի հետ

By
Արցախի անկախացման գործնթացն իրավական առումով շատ ավելի անխոցելի է. փորձագետի խոսքով՝ սխալ է արցախյան անկախության գործընթացը համեմատել Կատալոնիայի հետ

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանի նկատառմամբ՝ վերջին շրջանում տարածված է Կատալոնիայի անկախության և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացների միջև զուգահեռներ տանելու միտումը, ինչը, ըստ նրա, նպատակահարմար և ճիշտ չէ:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ, իհարկե, ժամանակակից աշխարհում ցանկացած ինքնորոշման գործընթաց դիտարկվում է մի հարթության մեջ, սակայն նման բան անելը և՛ տեսականորեն, և՛ պրակտիկ առումով սխալ է:

«Նույն Արցախի անկախությունը դնել Կատալոնիայի անկախության հետ կամ Մերձդնեսպրի, կամ Հարավային Օսեթիայի, Աբազիայի անկախացման հետ, ըստ էության սխալ է, որովհետև յուրաքանչյուր գործընթաց ունի և՛ իր պատմական հենքը, և՛ գործընթացի յուրահատկությունները: Բոլոր թվարկված գործընթացներից, նաև Կոսովոյի հետ եթե համեմատենք, Արցախի անկախացման գործնթացը իրավական առումով շատ ավելի անխոցելի է,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Իսպանիայի դատարանը քննում է Կատալոնիայի պաշտոնանկ արված առաջնորդ Կարլես Պուջդեմոնին ձերբակալելու հարցը: Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանը կարող է անկախության ձգտող առաջնորդին կալանավորելու միջազգային օրդեր հրապարակել: Հայաստանյան փորձագիտական դաշտում կան մտահոգություններ, որ Իսպանիայում տեղի ունեցողը կարող է իր ազդեցությունն ունենալ նաև Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացի վրա:

Շատերի կարծիքով՝ այն կարող է նաև ազդել ԱլԳ գագաթնաժողովի ամփոփոիչ հռրակագրի տեքստի վրա՝ հակամարտությունների վերաբերյալ ձևակերպումների հարցում: Ադրբեջանը  հատկապես աշխատում է, որ Իսպանիայի իրադարձությունների ֆոնին այս օրերին տեղի է ունենալու տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցների աննախադեպ կոնսոլիդացիա:

Նարեկ Մինասյանի խոսքով՝ պետք է հստակ տարբերակել՝ Արցախի անկախության գործընթացը, ի տարբերություն այլ հակամարտությունների, տեղի էր ունենում այն ընթացքում, երբ կար ֆիզիկական անվտանգության խնդիր:

«Տվյալ դեպքում, ինքնորոշումն այլընտրանք չուներ: Կատալոնիայի հանրաքվեի դեպքում քաղաքական մոտիվացիաները շատ տարբեր են»,- նկատեց նա:

Դիտարկմանը՝ արդյոք Եվրամիության երկրներում տարբերակում արվո՞ւմ է հիմնախնդիրների միջև, Նարեկ Մինասյանը պատասխանեց,  որ իրականում այնտեղ ղարաբաղյան հիմնախնդրի մասին իրազեկվածության մակարդակն այնքան էլ բարձր չէ: «Սովորաբար տարբեր անկախացման գործընթացներ, ինքնորոշման շարժումներ դիտարկում են նույն հարթության մեջ, ինչը շատ սխալ է, և մենք բավականին շատ անելիքներ ունենք, որպեսզի ներկայացնենք, որ դրանք տարբեր հարթություններում գտնվող գործընթացներ են»,-  ասաց նա:

Որպես օրինակ նա նշեց, որ ի դեմս Ադրբեջանի` շատ շահագրգիռ ուժեր  փորձում են շահարկել Կատալոնիայում տեղի ունեցողը տարբեր միջազգային կառույցներում: «Մասնավորապես ԱլԳ շրջանակներում փորձում են նույնացնել Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի  հակամարտությունները ղարաբաղյան հակամարտության հետ, և փորձում են ամրագրել տարածքային ամբողջականության վերաբերյալ կետի  դերակատարումը՝ դա կլինի փաստաթղթերի, հռչակագրերի, թե այլ տեսքով»:

Նարեկ Մինասյանը նկատեց, որ  մենք պետք է մեր աշխատանքի շնորհիվ այնպես անենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ թյուր կարծիքներ չձևավորվեն:

Հարցին, թե իր տպավորությունն ինչպիսին է՝ արդյո՞ք իրականում Կատալոնիայի գործընթացն ազդեցություն կունենա ԱլԳ գագաթնաժողովում փաստաթղթեր ընդունելիս, Նարեկ Մինասյանը պատասխանեց, որ իհարկե, այն Եվրոպայի այլ գործընթացների վրա, իր կնիքը թողնելու է, սակայն հաշվի առնելով, որ  Իսպանիայի ճնշման հետևանքով ավելի է բացվում «պանդորայի արկղը», կատալոնական գործընթացներում դեռևս նոր զարգացումները են սպասվում,  դեռ ենթադրություններ անելը վաղ է։

Նարեկ Մինասյանի խոսով՝ ինքը վտստահ է, որ հայկական կողմն աշխատում է նաև ԱլԳ-ում կազմվող ամփոփոիչ հռչակագրում հակամարտություններին վերաբերող այլ միջազգային սկզբունքների ամրագրման ուղղությամբ:

«Հուսով եմ, որ այդ աշխատանքներն իրենց արդյունքը կտան, հակառակ դեպքում, համաժողովի «success story»-ին («Հաջողության պատմություն») չի լինի»,- նշեց նա:

Նա նաև նկատեց, որ իրականում ԱլԳ գաագթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը իրավական ուժ էլ չունի: «Անգամ եթե հայկական կողմի ջանքերը հաջողություն չարձանագրեն, կա չստորագրելու տարբերակը: Հետևաբար ասելը, որ պետք է բոյկոտել, չգնալ, սխալ է»,- ասաց նա:

Փորձագետի խոսքով՝ ընդհանուր առմամբ էլ կատլոնական գործընթացները չեն ազդի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Նա նկատեց, որ հիմնախնդիրը կարգավորելու համար ընտրված է յուրահատուկ ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը:

«Գոնե այդ ֆորմատում հայկական լոբբին կարողացել է հասցնել համանախագահող երկրներին, որ ղարաբաղյան հակամարտությունը նմանություն չունի այլ հակամարտությունների հետ: Միջնորդ երկրները հասկացել են, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի նմանություն այլ հակամարտությունների հետ»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0