Գլխավոր էջ | Արցախ | Արցախի մասին CNN Greece-ի նկարահանած ֆիլմի պատճառով Ադրբեջանը բողոք կուղարկի CNN-ին

Արցախի մասին CNN Greece-ի նկարահանած ֆիլմի պատճառով Ադրբեջանը բողոք կուղարկի CNN-ին

By
Արցախի մասին CNN Greece-ի նկարահանած ֆիլմի պատճառով Ադրբեջանը բողոք կուղարկի CNN-ին

«CNN-ի հունական ծառայության հաղորդումը, որը նկարահանվել է Ադրբեջանի օկուպացված տարածքներում, միակողմանի և կանխակալ է, ծառայում է անօրինական ռեժիմի քարոզչությանը, աղավաղում է հակամարտության էությունը», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը` մեկնաբանելով «CNN Greece»-ի անդրադարձը:

Հաջիևը նաև հավելել է, թե այդ հաղորդումը նկարահանվել է Հայաստանի պաշտպանության նախարարի պատվերով, կոմերցիոն պայմաններով և քաղաքակն գովազդի տարրերով է: «Ափսոսում ենք, որ CNN-ի հունական ծառայությունը քաղաքական պատվերներ է կատարում: Մեր բողոքը կներկայացնենք CNN-ին», - ասել է Հաջիևը:

«CNN Greece»-ն Արցախի մասին վավերագրական ֆիլմ է պատրաստել, որը նվիրված է Արցախին ու նրա ինքնորոշման պայքարի պատմությանը:

«Մայրս պատմում է, որ ես նորմալ պայմաններում չեմ ծնվել, օրինակ՝ հիվանդանոցում, ինչպես ընդունված է։ Ես ծնվել եմ նկուղում, քանի որ այդ ժամանակ երեխաների լույս աշխարհ գալու համար հնարավորություն առհասարակ չի եղել։ Ես արևի լույսի կարիք ունեի, բայց չէի կարող դուրս գնալ, որովհետև դա վտանգավոր էր կյանքի համար։ Կարծում եմ, այս պատմությունն ընդհանուր է բոլոր այն ընտանիքների համար, որոնք չլքեցին Ստեփանակերտն ու մնացին այնտեղ ամբողջ պատերազմի ընթացքում։ Այն ժամանակ ողջ բնակչությունն ապրում էր նկուղներում», - այս մասին պատմում է արցախյան պատերազմի տարիներին Ստեփանակերտում ծնված Արեգա Հովսեփյանը՝ ֆիլմում:

Ֆիլմի հեղինակը պատերազմական թեմաներ լուսաբանող հայտնի հույն լրագրող Մարիա Կարչիլակին է, ով «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային ՀԿ-ի աջակցությամբ այս տարվա սեպտեմբերին այցելել է Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ:

Նրա նկարահանած ֆիլմն առաջին փաստավավերագրական նյութն է Արցախի պատերազմի վերաբերյալ, որը երբևէ ցուցադրվել է հունական մեդիադաշտում:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0