Գլխավոր էջ | Արցախ | ԼՂ խնդրի խաղաղ կարգավորում, Ցեղասպանության միջազգային ճանաչում. Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

ԼՂ խնդրի խաղաղ կարգավորում, Ցեղասպանության միջազգային ճանաչում. Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

By
ԼՂ խնդրի խաղաղ կարգավորում, Ցեղասպանության միջազգային ճանաչում. Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց 2018թ. Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ արտաքին քաղաքական ուղեգծի իրականացումը 2018թ. ուղղված է լինելու ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: «Մեր քաղաքականությունն ուղղված է լինելու արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանը և ցեղասպանության հանցագործության կանխարգելմանը»,-ընդգծեց Քոչարյանը:

Նա հավելեց, որ 2018թ. Հայաստանը շարունակելու է երկկողմ համագործակցությունը տարբեր գործընկեր երկրների հետ: «Բազմակողմ հարաբերություններում մենք շարունակելու ենք մեր աշխատանքները բոլոր ուղղություններով: Դա և Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ, ԱՊՀ, շրջանականերում համագործակցության շարունակական ամրապնդումն է, Եվրոպական Միության հետ համապարփակ գործընկերության ընդլայնումը, ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում ակտիվ ներգրավվածությունն է»,- մանրամասնեց ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Նա հիշեցրեց, որ 2018թ. Հայաստանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի համաժողովը, ինչի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Շարունակվելու է երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ, լուրջ ուշադրություն է դարձվելու արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին: Քոչարյանը նաև շեշտեց, որ ՀՀ ԱԳՆ-ն պետք է հնարավորինս օժանդակի խորհրդարանական դիվանագիտությանը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0