Գլխավոր էջ | Արցախ | «Ժողովուրդ». Ռուս քաղաքագետ. Ղարաբաղյան հարցում time out կլինի

«Ժողովուրդ». Ռուս քաղաքագետ. Ղարաբաղյան հարցում time out կլինի

By
«Ժողովուրդ». Ռուս քաղաքագետ. Ղարաբաղյան հարցում time out կլինի

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին՝ ապրիլին ՀՀ-ում սպասվող փոփոխությունները, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետների ավարտը ազդեցություն կունենա՞ն արդյոք ԼՂ խնդրի վրա, ասել է, թե կարճ ժամանակով time out է սպասվում։

«Կարծում եմ, որ ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում կոնսենսուս է առկա։ Բայց բոլոր կանխատեսումներով, ինչպես էլ դասավորվեն իրադարձություններն իշխանության առումով, Ղարաբաղյան հարցն առանձնահատուկ նշանակություն կունենա։ Ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը կհեռանա թատերաբեմից, նա կշարունակի պաշտոնավարել, սակայն ամեն դեպքում time out կլինի, քանի որ ղարաբաղյան հարցում բանակցությունների ժամանակը չի լինի։ Այ, եթե Արցախը լիներ բանակցային կողմ, ինչ-որ բան կարելի կլիներ անել։ Սակայն հիմա բանակցությունները դրված են միայն Բաքվի և Երևանի վրա։ Եթե Երևանը ժամանակ չունի, Բաքուն ոչինչ չի կարող անել»,- նշել է նա։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0