Գլխավոր էջ | Արցախ | Ալիևը հայտնել է Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպման մասին

Ալիևը հայտնել է Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպման մասին

By
Ալիևը հայտնել է Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ շաբաթ օրը Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպումը։ Այս մասին Ալիևը հայտարարել է այցով Բաքվում գտնվող ԵՄ խորհրդի քաղաքականության և անվտանգության հարցերով կոմիտեի պատվիրակության հետ հանդիպմանը։

«Կարծում եմ՝ բանակցային ձևաչափը պետք է թարմացվի։ Մի քանի օրից ես կհանդիպեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների դեսպաննրի հետ, և մենք կքննարկենք հետագա բանակցությունները, ինչպես նաև նախագահների մակարդակով հնարավոր հանդիպումը»,-Ալիևի խոսքերն է մեջբերում նրա մամլո ծառայությունը։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0