Գլխավոր էջ | Արցախ | ՌԴ ԱԳՆ-ը հերքել է տեղեկությունը ԼՂ հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնի վերացման մասին

ՌԴ ԱԳՆ-ը հերքել է տեղեկությունը ԼՂ հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնի վերացման մասին

By
ՌԴ ԱԳՆ-ը հերքել է տեղեկությունը ԼՂ հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնի վերացման մասին

ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտը moscow-baku.ru առցանց պարբերականի հետ զրույցում մեկնաբանել է ԶԼՄ-ներում հրապարաված՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի հայտարարությունը ԼՂ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմի հնարավոր վերանայման մասին, ինչպես նաև անդրադարձել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջարկին, որը վերաբերվում է Պետդեպի վերակազմավորման շրջանակում մոտ 30 հատուկ դեսպանների կրճատմանը, ներառյալ նրանց, ովքեր զբաղվում են սիրիական ճգնաժամով և Մինսկի խմբում ԼՂ հակամարտությամբ։

«Որքանով մեզ հայտնի է՝ ԵԱՀԿ-ում չեն մշակվում որևէ պլաններ՝ ուղղված Մինսկի խմբի և նրա համանախագության կազմի վերանայմանը։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի գրասնեյակում, որի հայտարարությանը դուք հղում եք անում, մեզ հաստատել են, որ նա նման հայտարարություններ թույլ չի տվել։

Մենք տեղեկություն չունենք ԱՄՆ-ի «հայտարարությունների» մասին, որոնք վերաբերվում են ԼՂ հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնի վերացմանը։ Միակ հայտարարությունը, որը մենք տեսել ենք, դա սույն թվականի օգոստոսի 28-ի տեքստ է, որում ասվում է Էնդրու Շեֆերին ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկացի համանախագահ նշանակելու մասին։ Շեֆերն աշխատանքի է անցել։

Անցած ամիս նա ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում։ Օրերս «եռյակը» կլինի Երևանում, որտեղ խորհրդակցություններ կանցկացնի Հայաստանի նախագահի հետ։ Այնուհետև համանախագահները կուղևորվեն Բաքու՝ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպման համար»,-նշել են ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտում։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0