Գլխավոր էջ | Արցախ | Պաշտպանության բանակում ամփոփել են արդյունքները

Պաշտպանության բանակում ամփոփել են արդյունքները

By
Պաշտպանության բանակում ամփոփել են արդյունքները

Սեպտեմբերի 30-ին ՊԲ միավորումներից մեկում տեղի է ունեցել 2017թ. 3-րդ եռամսյակի արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին ներկա է եղել նաև ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Այս մասին հայտնում են ՊԲ-ից:

Խորհրդակցության մեկնարկին միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետը հանդես է եկել ներածական խոսքով, որում անդրադարձել է կատարել հաշվետու ժամանակահատվածում իրականացված և դեռևս շարունակվող աշխատանքներին:

Այնուհետև ըստ առանձին ուղղությունների հանգամանալից զեկույցներ են ներկայացրել նաև միավորման հրամանատարի տեղակալները, ովքեր, անդրադառնալով զորամասերի մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքներին, խոսել են զինվորական կարգապահության և զորքերի բարոյահոգեբանական ապահովման, սպառազինության ու ռազմական տեխնիկայի շահագործման, զորքերի տեխնիկական, թիկունքային և ինժեներական ապահովման հարցերից:

Զեկույցների ամփոփմամբ հանդես է եկել միավորման հրամանատար, գնդապետ Արթուր Հարությունյանը, ով ամբողջացնելով հաշվետու եռամսյակի ընթացքում իրականացված գործընթացների համալիրը, նշել է, որ չնայած տեղ գտած որոշակի թերացումներին, միավորման ենթակա զորամասերն ու ստորաբաժանումներն իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարել ու կատարում են լիարժեքորեն, ինչին նպաստում են նաև ներդրված նորագույն տեխնիկական միջոցները:

Բանակի հրամանատարը, գնահատելով անցնող եռամսյակում միավորման կողմից իրականացված աշխատանքները, առանձին հանձնարարականներ է տվել զորամասերի մարտական պատրաստականության կատարելագործման ուղղությամբ և իր գոհունակությունը հայտնել բոլոր այն զինծառայողներին, ովքեր իրենց դրսևորել են լավագույն կողմերով՝ հորդորելով այսուհետ ևս ծառայությունը շարունակել նույն ոգով ու եռանդով:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0