Գլխավոր էջ | Արցախ | Վիգենինը հերքել է Մինսկի խմբի վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը

Վիգենինը հերքել է Մինսկի խմբի վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը

By
Վիգենինը հերքել է Մինսկի խմբի վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը

Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) հոկտեմբերի 2-ին տարածել է հաղորդագրություն՝ հերքելով ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած ապատեղեկատվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ իր հայտարարության մասին:

«Ադրբեջան կատարած իմ վերջին այցի ընթացքում տեղական լրատվամիջոցները սխալ են մեջբերել իմ խոսքը: Թեպետ անմիջապես պահանջվել է շտկել սխալը և այն ուղղվել է, սակայն մի շարք լրատվական աղբյուրներ արդեն օգտագործել են ոչ ստույգ տեղեկությունը: Հետևաբար` ես ստիպված եմ կրկնել, որ երբեք չեմ առաջարկել վերակազմավորել Մինսկի խումբը: Ես աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահների միջնորդական ջանքերին ու շարունակելու եմ աշխատել խորհրդարանական մակարդակում՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման որոնման նրանց ջանքերին»,- ասվում է Վիգենինի հայտարարության մեջ:

Քրիստիան Վիգենինը սեպտեմբերի 29-ին և 30-ին այցելել էր Հայաստան: Հայաստանից առաջ նա եղել էր Ադրբեջանում, ապա Վրաստանում: Տարածաշրջանային այցի արդյունքներով նա զեկույց կհրապարակի հոկտեմբերի 4-ին:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0