Գլխավոր էջ | Արցախ | «Մտադիր եմ շարունակել ծառայել հայրենիքին». Արայիկ Հարությունյան

«Մտադիր եմ շարունակել ծառայել հայրենիքին». Արայիկ Հարությունյան

By
«Մտադիր եմ շարունակել ծառայել հայրենիքին». Արայիկ Հարությունյան

2007թ. Արցախի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը սահմանադրական փոփոխությունների արդյունքում կորցրեց այդ պաշտոնը, քանի որ նոր Սահմանադրությամբ վերացվեց վարչապետի պաշտոնը:

Համարվում էր, որ կառավարման նախագահական համակարգի դեպքում չի կարող լինել վարչապետ, քանի որ գործադիր իշխանությունը ղեկավարում է նախագահը: Դրա փոխարեն սահմանվեց պետնախարարի պաշտոն, ով, ըստ էության, փոխարինելու է վարչապետին:

Այս մասին գրում է 1in.am-ը և հավելում, որ արդեն գրել են, որ Արցախում կայացված քաղաքական համաձայնության արդյունքում հենց Արայիկ Հարությունյանը կզբաղեցնի պետնախարարի պաշտոնը:Հարությունյանը հարցազրույցում, ըստ էության, չի հերքում նման հնարավորությունը:

– Սեպտեմբերի 7-ին Ձեր ղեկավարած կառավարությունը հրաժարական ներկայացրեց, ինչպե՞ս կգնահատեք կառավարության գործունեությունը և Ձեր 10-ամյա վարչապետությունը:

– Հեշտ տարիներ չէին, սակայն մեզ հաջողվել է տարեկան միջինը շուրջ 10 տոկոս ՀՆԱ աճ ապահովել, որը, բնականաբար, դրականորեն է անդրադարձել հասարակության և, ընդհանրապես, պետության վրա: Անձամբ ես դժգոհ չեմ արդյունքներից՝ չմոռանալով նաև խնդիրների և բացթողումների մասին: Իսկ մնացած գնահատականը թող տան ժողովուրդը և ժամանակը:

– Ձեր վարչապետության ընթացքում արձանագրվել է տպավորիչ տնտեսական աճ, այս առումով ի՞նչ խորհուրդ կտայիք Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին:

– Կարեն Կարապետյանը բավականին լավ գիտի տնտեսությունն ու տնտեսական կանոնները, ինչը համակցվում է հայրենիքին արդյունավետորեն ծառայելու նրա մոտիվացիայի հետ: Այնպես որ, պարոն Կարապետյանը իմ հատուկ խորհրդի կարիքը չունի, իսկ անհրաժեշտության դեպքում, մենք քննարկումներ ունենում ենք իրար հետ:

– Երբ ամենամեծ ու ամենազդեցիկ կուսակցության ղեկավարը հրաժարվում է պայքարել երկրի ղեկավարի պաշտոնի համար, տպավորություն է ստեղծվում, որ հարցերը որոշվում են ոչ թե Արցախում, այլ Հայաստանում:

– Ես պաշտոնի համար չեմ աշխատում և պայքարում, այլ՝ հայրենիքին ու ժողովրդին արդյունավետորեն ծառայելու համար: Իսկ տեղի հարցերը որոշվում են Արցախում:

– Մտադի՞ր եք շարունակել աշխատել նոր կառավարության կազմում, և որքանո՞վ են իրական պետնախարար նշանակվելու մասին տեղեկությունները:

– Մտադիր եմ շարունակել ծառայել հայրենիքին՝ լինելով թիմի անդամ:

– Դուք շարունակում եք մնալ Արցախի խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը: Նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկե՞լ եք կոալիցիոն կառավարություն ստեղծելու հնարավորությունը, մանավանդ, որ Բակո Սահակյանը նախագահ ընտրվեց Ձեր ղեկավարած կուսակցութան աջակցությամբ: Ի՞նչ կուսակցական կազմ կունենա նոր կառավարությունը:

– Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս կառավարությունը կոալիցիոն և կուսակցական հիմքով չի լինելու, այլ՝ պրոֆեսիոնալ: Իսկ կառավարության կազմը որոշվելու է նախագահի կողմից:

– Ղարաբաղի հարցի կարգավորման այն մեխանիզմը, որն առաջարկում է միջազգային հանրությունը, կնպաստի՞ ապահովության զգացողության ավելացմանը և Ղարաբաղի զարգացմանը, թե՞ հակառակը՝ թուլացմանը և բնակչության ավելի մեծ արտահոսքին:

– Ոչ մի մեխանիզմ չի կարող լուծել հիմնախնդիրը, եթե անվտանգության իրական երաշխիքներ չունենանք: Ցանկացած մեխանիզմ պետք է հաշվի առնի Արցախի բնակչության դիրքորոշումը և առկա հանգամանքները, այլապես դատապարտված է ձախողման:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0