Գլխավոր էջ | Արցախ | Ստեփանակերտում այսօր տեղի կունենա Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը

Ստեփանակերտում այսօր տեղի կունենա Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը

By
Ստեփանակերտում այսօր տեղի կունենա Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը

Արցախում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, տեղի կունենա Արցախի Հանրապետության անցումային փուլի համար ընտրված նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը:

Նշենք, որ պաշտոնի ստանձնման  օրվանից սկսած՝ 20 օրվա ընթացքում, նորընտիր նախագահը պետք է ձեւավորի կառավարություն եւ հայտարարի կառավարության կազմը՝ ի տարբերության նախորդ հետընտրական զարգացումների, երբ խորհրդարանը մասնակցում էր կառավարության ձեւավորմանը:

Կառավարության կազմավորումից հետո եւս 20-օրյա ժամկետում նորընտիր նախագահը հրապարակում է կառավարության գործնեության ծրագիրը:

Արցախում սահմանադրական փոփոխությունների անցումային դրույթներով պայմանավորված ԱԺ-ի կողմից ընտրված նախագահը կպաշտոնավարի մինչեւ գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:

Նշենք, որ Նոր Սահմանադրությամբ Արցախում վարչապետ չի լինելու, կառավարությունը ղեկավարելու է նախագահը:

«Առաջիկա երեք տարում սպասվում է շատ լուրջ աշխատանք՝ համակարգը հարմարեցնելու, ադապտացնելու սահմանարդությամբ ձևավորված նոր կառավարման համակարգին: Դրա տակ պետական համակարգի բոլոր թևերը իրենց անելիքներն ունեն», - հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքով, երեք տարիների ընթացքում 80-ից ավելի օրենքներ են կամ ընդունելու, կամ եղած օրենքներում փոփոխություններ կատարելու. «Դրանց նպատակն է լինելու գործող կառուցակարգերը բարեփոխելը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 19-ին Արցախի ԱԺ-ն երկրի նախագահ է ընտրել Բակո Սահակյանին: Նա, փաստորեն, երրորդ անգամ է զբաղեցնում երկրի նախագահի պաշտոնը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0