Գլխավոր էջ | Արցախ | Չենք բացառում, որ նրանք խախտեն զինադադարը. Դավիթ Բաբայանը՝ Ալիևների կոռուպցիոն սկանդալի բացահայտումից հետո զարգացումների մասին

Չենք բացառում, որ նրանք խախտեն զինադադարը. Դավիթ Բաբայանը՝ Ալիևների կոռուպցիոն սկանդալի բացահայտումից հետո զարգացումների մասին

By
Չենք բացառում, որ նրանք խախտեն զինադադարը. Դավիթ Բաբայանը՝ Ալիևների կոռուպցիոն սկանդալի բացահայտումից հետո զարգացումների մասին

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի նկատառմամբ՝ արդեն պարբերական են դարձել Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալների մասին միջազգային մամուլի անդրադարձները: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այն քաղաքականությունը, որը վարում է Ադրբեջանը, հետզհետե դժվարությունների է հանդիպում:

«Ըստ երևույթին տարբեր երկրների համար էլ ադրբեջանական կոռուպցիոն մեխանիզմները և սխեմաները մեծ վտանգ են ներկայացնում: Եթե այդպիսի բան չլիներ, հատկապես Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցները, պետական BBC-ն չէր անդրադառնա: Սա մի երկրում է, որը շահեր ունի Ադրբեջանի հետ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը նոր մանրամասներ է հրապարակել լրատվամիջոցների կողմից «Ադրբեջանական լվացքատուն» կնքված աղմկահարույց գործի վերաբերյալ: Պարզվում է՝ Ադրբեջանի վերնախավը տևական ժամանակ ապօրինի ֆինանսական սխեմա է իրականացրել, որի միջոցով ոչ միայն զբաղվել է փողերի լվացմամբ, այլև իր ազդեցությունն ավելացնելու նպատակով խոշոր գումարներ փոխանցել ադրբեջանական շահն առաջ տանող լոբբիստներին, ջատագովներին ու եվրոպացի քաղաքական գործիչներին:

Դավիթ Բաբայանը նկատեց, որ բրիտանական լրատվամիջոցների բացահայտումները առաջին հրապարակումները չեն Ալիևների կոռուպցիոն սկանդալների մասին: Հիշատակեց, որ շատ հրապարակումներ են եղել, ըստ որոնց՝ Ադրբեջանը կաշառում է միջազգային հանրությանը:

«Բայց արդեն պետք է դրան հաջորդեն քայլեր, որ չդառնա միայն տեղեկատվության սփռում: Հիմա քաղաքակիրթ աշխարհն առնչվում է ահաբեկչության հետ, կոռուպցիան էլ ահաբեկչության նման բան է, պարզապես այն տնտեսական, քաղաքական ոլորտում է: Այն, որ Ադրբեջանը կապված է ահաբեկչական տարբեր կազմակերպությունների հետ, արդեն հայտնի է: Բարձրաձայնել ենք անընդհատ: Կարծես թե լուրջ չէին ընդունում մեր ասածները: Մտածում էին, որ սա պարզապես քարոզչություն է, բայց հիմա տեսնում են, որ լուրջ է»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ քաղաքակիրթ աշխարհը Ադրբեջանի քաղաքականության դեմ քայլեր կձեռնարկի:

Ալիևի վարչակազմի կոռուպցիոն սկանդալները, ըստ Դավիթ Բաբայանի, ուղղակիորեն իրենց ազդեցությունը չեն ունենա Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, արձագանքը կլինի անուղղակիորեն: «Քաղաքակիրթ աշխարհը պետք է իմանա, որ ի վերջո Արցախը պայքարում է ոչ միայն իր իրավունքների, իր ապագայի համար, այլ նաև պայքարում է քաղաքակիրթ աշխարհի, արժեքների համար, պայքարում է կոռումպացված, ահաբեկչական երկրի դեմ»,- նշեց նա:

Դիտարկմանը, որ երբ բացահայտվում է Ադրբեջանի՝ կոռուպցիոն սկանդալներում ներգրավվածությունը, սահմաններում լարվածություն է լինում, նա պատասխանեց. «Մենք չենք բացառում, որ նրանք խախտեն զինադադարի ռեժիմը, որովհետև դա արդեն դարձել է շանտաժի մի ձև: Նման խախտումներով նրանք շեղում են նախ սեփական հանրությանը, և նաև դա  սպառնալիք է՝ ուղղված միջազգային հանրությանը որպես ահաբեկչության մի ձև: Բայց մեր բանակը միշտ էլ զգոն է, քանի որ իրենք միշտ էլ նման քայլերի դիմում են»:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0