Գլխավոր էջ | Արցախ | ՀՔԱՎ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործու՞մ են Խորհրդային Միության դատարանի որոշումները

ՀՔԱՎ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործու՞մ են Խորհրդային Միության դատարանի որոշումները

By
ՀՔԱՎ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործու՞մ են Խորհրդային Միության դատարանի որոշումները

2017 թ. ապրիլին Մ. Ս.-ի բնակարան են այցելել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի 2 աշխատակից եւ հայտնել, որ իրենց «Ստեփանակերտի քրեականի պետ Ջալավյանն է ուղարկել»: Ոստիկանների միջոցով վերջինս հեռախոսազրույց է ունեցել Մ. Ս.-ի հետ եւ ասել, որ նա կամ պետք է ներկայանա ԼՂՀ Ոստիկանություն, կամ ուղարկի իր նկատմամբ դեռեւս 1989 թ. հունիսի 29-ին կայացված դատավճիռը: Այդ մասին հայտնումէ  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Մ. Ս.-ի փոխանցմամբ՝ 1989 թ.-ին, երբ Լեռնային Ղարաբաղում դեռեւս խորհրդային կարգեր էին տիրում, ազատազրկման է դատապարտվել զենքի ապօրինի ձեռքբերման պատճառով եւ սկզբնական շրջանում պատիժը կրել Շուշիում: Ապա նրան տեղափոխել են Աստրախան քաղաքի քրեակատարողական հիմնարկ, որտեղից էլ փախուստի է դիմել ու վերադարձել Լեռնային Ղարաբաղ՝ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու նպատակով:

Այս տեղեկությունները Մ. Ս.-ն հայտնել է 2017 թ. մայիսին, երբ իր իրավունքների պաշտպանության նպատակով դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:

Կազմակերպությունը 2017 թ. մայիսի 5-ին դիմել է Ստեփանակերտի ոստիկանության վարչություն՝ Մ. Ս.-ին ԼՂՀ ոստիկանություն հրավիրելու պատճառների եւ նրա ունեցած դատավարական կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

2017 թ. մայիսի 20-ին ԼՂՀ Ոստիկանության պետ Ա. Հակոբջանյանը պատասխան գրությամբ տեղի ունեցածը մեկնաբանել է ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի առաջին ատյանի դատարանից ստացված գրությամբ:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0