Գլխավոր էջ | Արցախ | Հրամանատարական հավաքներ Արցախի ՊԲ-ում

Հրամանատարական հավաքներ Արցախի ՊԲ-ում

By
Հրամանատարական հավաքներ Արցախի ՊԲ-ում

Համաձայն ՊԲ-ի 2017 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի` ՊԲ գումարտակների, ինչպես նաեւ հրետանային եւ ՀՕՊ դիվիզիոնների հրամանատարների ու նրանց տեղակալների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 7-ից 11-ը անց են կացվել հրամանատարական հավաքներ:

Կարեւորելով նշված օղակի սպայակազմի դերը` վերջիններիս հետ համապատասխան պարապմունքներ է անցկացրել նաեւ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը: ԱՀ ռազմական գերատեսչության ղեկավարը հավաքի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է բոլոր այն հարցերի վրա, որոնք առնչվում են մարտավարական կարեւոր այս օղակի սպայակազմի առօրյա գործունեությանը, մարտի նախապատրաստման ու վարման, փաստաթղթերի մշակման, ստորաբաժանումների ղեկավարման, համակողմանի ապահովման ու փոխգործակցության կազմակերպման խնդիրներին:

Հնգօրյա հրամանատարական հավաքների ընթացքում իրականացվել են նաեւ խմբային վարժանքներ` գումարտակում կապի կազմակերպման, ինժեներական աշխատանքների պլանավորման եւ իրականացման, պաշտպանողական եւ հարձակողական մարտի նախապատրաստման եւ վարման,  գումարտակի պաշտպանության շրջանի ուրվագծի մշակման թեմաներով: Հավաքների ղեկավարությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հատկապես այն հարցերին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են մարտական հերթապահությանը եւ ստորաբաժանումների մարտական պատրաստականությանը:

Սեմինար-պարապմունքների, ցուցադրական ու խմբային վարժանքների, եւ հավաքների պլանով նախատեսված մյուս միջոցառումների ընթացքում հաշվի են առնվել նաեւ 2017 թվականի առաջին ուսումնական փուլում նկատված թերություններն ու բացթողումները, այդ ուղղությամբ վերադաս հրամանատարության կողմից տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0