Գլխավոր էջ | Արցախ | Արցախը բարձր է գնահատում ԼՂ հակամարտության հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը. Դավիթ Բաբայան

Արցախը բարձր է գնահատում ԼՂ հակամարտության հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը. Դավիթ Բաբայան

By
Արցախը բարձր է գնահատում ԼՂ հակամարտության հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը. Դավիթ Բաբայան

Իրանն արցախյան հակամարտության խնդրում ի սկզբանե կառուցողական և հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերել, և Արցախը բարձր է գնահատում նմանօրինակ դիրքորոշումը։ Իրանը 1990-ականներին ընդհուպ հանդես է եկել ակտիվ միջնորդական առաքելությամբ։ Այժմ այդ առաքելությունը կարծես պասիվ փուլում է, բայց ակտիվ է մնում Իրանի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այն  հայտարարությանը, որ Թեհրանը մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանում, մասնավորապես՝ սահմանակից շրջաններում լիարժեք անվտանգության հաստատմանը, և որ Արցախյան հակամարտությունը միայն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։

«Արցախյան հակամարտությունն այդ աշխարհաքաղաքականության մի բաղադրիչն է, ոչ թե առանձին վերցրած խնդիր։ Հետևանբար Իրանն ազդեցություն է գործում նաև տարածաշրջանում քաղաքական գործընթացնրի վրա։ Թեհրանը մշտապես հանդես է եկել հակամարտության  խաղաղ կարգավորման օգտին, բացառել պատերազմը և ուժի կիրառումը։ Սա շատ կարևոր է, քանի որ բխում է նաև Իրանի շահերից։ Այդ երկիրն է, որն անմիջապես սահամանակից է և Հայաստանին, և Արցախին, և Ադրբեջանին»,- ասաց մեր զրուցակիցը։

Դավիթ Բաբայանի խոսքով, Իրանը հրաշալի կերպով հասականում է, որ տարածաշրջանում լայնածավալ պատերազմն իրեն կամա թե ակամա կդարձնի հակամարտության մասնակից։

 

«Այդպես եղել է 1991-1994 թվականներին, երբ Ադրբեջանն ապօրինի կերպով օգտագործել է Իրանի տարածքը, այդպես եղել է ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ հրթիռակոծել է Իրանի տարածքը՝ իհարկե հետո հայտարարելով, որ պատահաբար»,- ամփոփեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0