Գլխավոր էջ | Արցախ | Արցախի սահմանադրական հանրաքվեին միջազգային դիտորդների ավելացումն Ադրբեջանի մեկուսացնող քաղաքականության ձախողումն էր

Արցախի սահմանադրական հանրաքվեին միջազգային դիտորդների ավելացումն Ադրբեջանի մեկուսացնող քաղաքականության ձախողումն էր

By
Արցախի սահմանադրական հանրաքվեին միջազգային դիտորդների ավելացումն Ադրբեջանի մեկուսացնող քաղաքականության ձախողումն էր

Արցախի սահմանադրական հանրաքվեին միջազգային դիտորդների թվի ավելացումը վկայում է, որ Ադրբեջանի` Արցախը մեկուսացնելու քաղաքականությունը ձախողվում է:

Հուլիսի 14-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Չնայած Ադրբեջանն Արցախը մեկուսացնելու քաղաքականություն է վարում, սակայն այն Ադրբեջանի համար վստահաբար ցանկալի արդյունք չի տալիս: Այդ տարվա սկզբին Արցախի սահմանադրական հանրաքվեին միջազգային դիտորդների թիվն ավելին էր, քան նախորդ ընտրությունների ժամանակ, ինչը կապում եմ միջազգային հանրության ուշադրության մեծացմամբ Արցախի հետ կապված հարցերում: Դա էլ ստիպում է մեզ ավելի պատասխանատու գործել»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի՝ նման քաղաքականությունը չհաջողելու մասին է վկայում նաև այն, որ վերջերս հրապարկված տվյալների համաձայն՝ զբոսաշրջությունը Արցախում ևս աճ է գրանցել՝ նախորդ տարիների համեմատ: «Թվերի բավականին բարձր ցուցանիշը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, օրինակ՝ ապրիլյան պատերազմից հետո միջազգային հետաքրքրության բարձրացմամբ: Հրապարակվել են նաև մի քանի զեկույցներ՝ կապված ապրիլյան հակամարտության հետ, ինչը ևս որոշակիորեն մեծացրել է հետաքրքրությունը»,-եզրափակեց Մելիքյանը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0