Գլխավոր էջ | Արցախ | Ղարաբաղի հիմնահարցը հայկական օրակարգի թիվ մեկ խնդիրն է մնում. Արցախի վարչապետ

Ղարաբաղի հիմնահարցը հայկական օրակարգի թիվ մեկ խնդիրն է մնում. Արցախի վարչապետ

By
Ղարաբաղի հիմնահարցը հայկական օրակարգի թիվ մեկ խնդիրն է մնում. Արցախի վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ վարչապետ ը կարևորել է ապագա դիվանագետների՝ արդեն ավանդական դարձած այցը Արցախ:

«Ղարաբաղի հիմնահարցն այսօր հայկական օրակարգի թիվ մեկ խնդիրն է մնում, և շատ կարևոր է, որտեղում անմիջական հնարավորություն ունենաք ստանալու անհրաժեշտ տեղեկություններ՝ հետագայում ձեր դիվանագիտական գործունեության ընթացքում կիրառելու համար»,- ապագա դիվանագետներին ուղղված իր խոսքում ասել է գործադիր իշխանության ղեկավարը:

 

Հարությունյանը դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է վերջին տարիներին Արցախի տնտեսության ունեցած ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձել է հիմնական խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերին: Հանդիպման ընթացքում հանրապետության վարչապետը նաև պատասխանել է ներկաների հարցերին:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0