Գլխավոր էջ | Արցախ | Ֆրանսիան կշարունակի խաղաղ կարգավորման գործընթացը. Նիկոլա Դյուպոն-Էնյանն անդրադարձել է ԼՂ խնդրին

Ֆրանսիան կշարունակի խաղաղ կարգավորման գործընթացը. Նիկոլա Դյուպոն-Էնյանն անդրադարձել է ԼՂ խնդրին

By
Ֆրանսիան կշարունակի խաղաղ կարգավորման գործընթացը. Նիկոլա Դյուպոն-Էնյանն անդրադարձել է ԼՂ խնդրին

Ֆրանսիան պետք է շարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպաստելուն ուղղված գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում նշել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Դյուպոն-Էնյանը:

«Ֆրանսիան ամբողջությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում է: Մենք պետք է շարունակենք խաղաղ գործընթացը բոլոր կողմերի միջև` ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է նա:

Անդրադառնալով Փարիզում հայկական հիշողության կենտրոն ստեղծելու ծրագրին` Էնյանն ասել է, որ կողմ է դրան: «Շատ ազգեր են Փարիզում Ֆրանսիայի աջակցությամբ ստեղծել ազգային կենտրոն կամ հուշահամալիր: Այդ կենտրոնները Ֆրանսիայի բաց լինելու ավանդույթն են ներկայացնում»,- ասել է նա:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0