Գլխավոր էջ | Արցախ | Հայ և իրանցի մասնագետները կվերականգնեն Շուշիի Վերին մզկիթը. զայրացած Ադրբեջանը պատասխանատվության է կանչել Իրանի դեսպանին

Հայ և իրանցի մասնագետները կվերականգնեն Շուշիի Վերին մզկիթը. զայրացած Ադրբեջանը պատասխանատվության է կանչել Իրանի դեսպանին

By
Հայ և իրանցի մասնագետները կվերականգնեն Շուշիի Վերին մզկիթը. զայրացած Ադրբեջանը պատասխանատվության է կանչել Իրանի դեսպանին

Արցախի Հանրապետության «Պատմական ﬕջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը մարտի 21-ից աշխատում է Շուշիում գտնվող իրանական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում։ Այս մզկիթը կառուցվել է 1883թ.-ին՝ իրանցի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի նախագծով։ Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմաերկրագիտական թանգարանի: Այսօր Շուշիի «Վերին մզկիթը», թեև մասնակի վնասված, բայց կանգուն է։ Ըստ Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի` «Վերին մզկիթի» տարածքում անցկացվող հնագիտական պեղումները թույլ կտան հուշարձանի ճշգրիտ վերականգնման նախագիծ կազմել։ Իսկ վերականգնումն ավելի շատ իրանցի զբոսաշրջիկների կգրավի Շուշի: Վերականգնումը կիրականանա «Արևելյան պատմական մշակույթի վերածնունդ» հայկական բարեգործական ֆոնդի ֆինանսավորմամբ, իսկ վերականգնողական աշխատանքներին կմասնակցեն Իրանից ժամանած մասնագետներ իրանական Part Saman Jahan Co ընկերությունից:

Հատկապես այս վերջին հանգամանքը մեծ զայրույթ է առաջացրել Ադրբեջանում: Ադրբեջանական կողմը նախ շտապել է տեղեկացնել, որ մզկիթը ոչ թե իրանական է, այլ շիայական, և որ այն կառուցված է 19-րդ դարում ու պատմական ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում, ապա Շուշիի տարածքում պեղումներ անցկացնելը որակել է որպես վանդալիզմի ակտ՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքներում»:

Ադրբեջանն այնքան ցավագին է տարել այս փաստը, որ այսօր անգամ Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել այդ երկրում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն: «Դեսպանը տեղեկացվել է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն իրանական վերոնշյալ ընկերության ապօրինի գործունեությունը Ադրբեջանական օկուպացված տարածքներում կանխելու նպատակով:- Ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ հավելելով,- Հայաստանն իր գործունէությամբ նենգ քաղաքականություն է վարում, որի նպատակն է քայքայել իսլամ դավանող երկրների միջև համերաշխությունը»:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0