Գլխավոր էջ | Արցախ | Նոր պատերազմի բռնկման վտանգը միշտ կա, դա սպառնալիք է ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար. Կարեն Միրզոյանի հարցազրույցը CNN Greece-ին

Նոր պատերազմի բռնկման վտանգը միշտ կա, դա սպառնալիք է ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար. Կարեն Միրզոյանի հարցազրույցը CNN Greece-ին

By
Նոր պատերազմի բռնկման վտանգը միշտ կա, դա սպառնալիք է ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար. Կարեն Միրզոյանի հարցազրույցը CNN Greece-ին

Հունաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել CNN Greece հեռուստաալիքին։

Խոսելով Արցախում և շփման գծում առկա իրավիճակի մասին՝ Կարեն Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը վերջին շրջանում քայլեր էր ձեռնարկում շփման գծում լարվածությունը հետևողականորեն սրելու ուղղությամբ. նման քաղաքականության գագաթնակետը դարձավ անցյալ տարվա ապրիլին շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծումը, որին զոհ գնացին ինչպես զինվորականներ, այնպես և քաղաքացիական անձինք։

ԱԳ նախարարն ընդգծել է, որ ապրիլյան ագրեսիան ավելի հրատապ է դարձրել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնման վերաբերյալ առաջարկների իրականացման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի ստեղծված իրավիճակից դուրս գալու և բանակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։ Եվ չնայած վերոնշյալ առաջարկների շուրջ 2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում և 2016 թ․ հուլիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Ադրբեջանը հրաժարվում է իրագործել դրանք և շարունակում ապակայունացնել իրավիճակը շփման գծում։

Պատասխանելով տարածաշրջանում Ռուսաստանի ունեցած ազդեցության և, մասնավորապես, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ՌԴ դերակատարության վերաբերյալ հարցին՝ Կարեն Միրզոյանը նշել է, որ Ռուսաստանն ավանդաբար ներկա է եղել տարածաշրջանում։ Հակամարտության կարգավորման առումով Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ: «Ի տարբերություն այլ միջազգային խնդիրների, որոնց շուրջ այս երեք երկրները հաճախ տարաձայնություններ են ունենում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նրանք հանդես են գալիս ընդհանուր դիրքորոշմամբ և համադրում բոլոր ջանքերը»,-ասել է նախարարը։

Անդրադառնալով ԵՄ ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ Արցախը, ի տարբերություն հետխորհրդային այլ երկրների, ստիպված է եղել կերտել ժողովրդավարական պետականություն՝ առանց որևէ արտաքին աջակցության, այդ թվում եվրոպական կառույցների կողմից։ Այս առումով ԱԳՆ ղեկավարը կարևորել է տարածաշրջանում ԵՄ ներկայացվածությունը և նշել, որ Արցախը պատրաստ է համագործակցել՝ երկրում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների ամրապնդման և զարգացման ուղղությամբ։

Առաջիկայում Հարավային Կովկասում նոր պատերազմի բռնկման հավանականության վերաբերյալ հարցին ի պատասխան Կարեն Միրզոյանը նշել է, որ քանի դեռ Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը և վճռական միջոցներ չեն ձեռնարկվում նրան զսպելու ուղղությամբ, նոր պատերազմի բռնկման վտանգը միշտ առկա է, ինչը սպառնալիք է ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ու միջազգային հանրության համար։

Այն հարցին, թե էներգետիկ ոլորտում ունեցած դերակատարության շնորհիվ Ադրբեջանի քաղաքական ազդեցության հավանական աճը ինչպե՞ս կարող է անդրադառնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, Կարեն Միրզոյանն ասել է. «Այո, հայտնի է, որ նավթը և գազը շատ կարևոր են ոչ միայն տնտեսության, այլ նաև անվտանգության համար։ Սակայն վաղ թե ուշ դրանք սպառվում են։ Եթե դիտարկենք կարճաժամկետ շահերի տեսանկյունից, էներգակիրների առկայությունը շատ կարևոր գործոն է, սակայն երկարաժամկետ հեռանկարում ժողովրդավարությունն ու կայունությունն ավելի կարևոր են, քան նավթն ու գազը»։

Ի պատասխան Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ հարցին՝ Կարեն Միրզոյանը նշել է, որ այն որոշվել և որոշվելու է իր ժողովրդի կողմից. ներկայումս Արցախի Հանրապետությունն անկախ երկիր է՝ սեփական սահմանադրությամբ ու պետական ինստիտուտներով։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0